Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Մեդվեդևի հեռանալը Հայաստանի համար լավ է․ նա ադրբեջանական լոբբիստ էր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձից հետո Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել, և Պուտինը բարձրացրել է Սահմանադրության փոփոխության, կառավարման կիսանախագահական համակարգին անցնելու հարցեր: Ռուսաստանի նոր վարչապետը հարկային ծառայության ղեկավար նախկին Միխայիլ Միշուստինն է, իսկ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ կզբաղեցնի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: Ռուսական փոփոխություններն առաջ են բերում հարցեր, որոնք հետաքրքիր են, բնականաբար, նաև Հայաստանի համար: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է միջազգայնագետ Կարեն Վերանյանին և ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանին:

Լեոնիդ Ներսիսյանը Ռուսաստանում այս փոփոխությունները համարում է Պուտինի ղեկավարության տրանզիտի ինչ-որ մաս: «Իմ կարծիքով՝ հաջորդ ժամկետում Վլադիմիր Պուտինը չի ուզում այլևս նախագահ լինել, բայց կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն, ասենք՝ Պետխորհրդի նախագահ, որը ավելի քիչ կզբաղվի ներքին խնդիրներով և ավելի շատ կարող է զբաղվել արտաքին հարցերով: Այսինքն՝ նա ուզում է գնալ, բայց ոչ մինչև վերջ, ինչպես Նազարբաևը»,- ասաց նա՝ հավելելով, որ հազիվ թե հայկական սցենարը կրկնվի Ռուսաստանում:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մեդվեդևի հեռանալը կբարձրացնի Պուտինի վարկանիշը. «Դա այն «կոզրներից» մեկն էր, որ մի օր Պուտինը պետք է օգտագործեր»:

Կարեն Վերանյանն էլ այս ամենը բացատրում է Ռուսաստանում սոցիալ-տնտեսական և ներքաղաքական դժգոհություններով. «Սրանով Պուտինը փորձում է ժամանակին համահունչ, ադեկվատ քայլեր ձեռնարկել»:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հիմա գտնվում է մի փուլում, որը հեռու է այն տրամաբանությունից, որ Պուտինը կարող է իշխանությունը մասնակիորեն փոխանցել իր վերահսկողության դաշտից դուրս ինչ-որ ուժերի կամ ինչ-որ անձի, քանի որ իշխանության նման փոխանցումը Ռուսաստանը կկանգնեցնի կրախի առաջ. «Արևմուտքն էլ կօգտվի այդ իրավիճակից, և խժդժությունները շատ ավելի ցանցային և խորքային նշանակություն կունենան, քան հիմա: Այս փուլում, կարծում եմ, Պուտինը կբավարարվի նման փոփոխություններով»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում