Սահմանադրության մեջ այս փուլում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» պատգամավորների այսօրվա հանդիպմանը քննարկվե՞լ է սահմանադրական փոփոխությունների հարցը:
«Փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի գնացել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով ձևավորելու գործընթաց: