Ամերիկյան իշխանությունների կողմից նախընտրական կանոնները խախտելու մեջ մեղադրվող ԽՍՀՄ-ում ծնված Լեւ Պարնասի փաստաբանը տեսահոլովակ է հրապարակել, որում Պարնասը հանդիպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է Washington Post-ը:
Թրամփը բազմիցս հերքել է, որ ճանաչում է Պարնասին եւ գործով անցնող Իգոր Ֆրումանին: Հինգշաբթի նա ավելի կտրուկ հայտարարություն է արել այդ հարցում:
Այդ հայտարարությունից հետո Պարնասի փաստաբան Ջոզեֆ Բոնդին իր Twitter-ում տեսանյութ է տեղադրել, որը նկարահանվել է Թրամփի Մար-ա-Լագո նստավայրում 2016 թվականի դեկտեմբերին: Ըստ տեսանյութի, Պարնասը շփվում է Թրամփի հետ եւ նրան ներկայացնում Ռոման Նասիրովին՝ Ուկրաինայի այն ժամանակվա Պետական ֆիսկալ ծառայության նախագահին, գրում է հրատարակությունը:
ԽՍՀՄ-ում ծնված, այժմ ԱՄՆ քաղաքացիներ Լեւ Պարնասը եւ Իգոր Ֆրումանը ԱՄՆ-ում մեղադրվում են ամերիկյան քաղաքական գործիչներին անօրինական հանգանակություններ փոխանցելու մեջ: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով հանգանակությունները կարող է ստացած լինել եւ Թրամփի նախընտրական շտաբը:
Here’s the “I don’t know him at all, don’t know what he’s about, don’t know where he comes from, know nothing about him” guy, w Lev Parnas & Roman Nasirov, former head of Ukrainian Fiscal Service, at Mar-a-Lago 12/16. @POTUS .@realDonaldTrump @Acosta #LevRemembers #LetLevSpeak pic.twitter.com/5B5QY2DJEg
— Joseph A. Bondy (@josephabondy) January 16, 2020