Պակիստանի Ռալպինդի քաղաքային դատարանը 55 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական արմատական կուսակցության» 86 անդամներից յուրաքանչյուրին՝ 2018-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար: Այն ժամանակ դատարանն արադարացրեց քրիստոնյա Ասյա, հայտնում է Associated Press-ը:
Ասյա Բիբին, համագյուղացիների հետ բախումից հետո, կախվելու միջոցով մահապատժի է դատապարտվել 2010 թվականին՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով: Այնուամենայնիվ, 2018-ին Պակիստանի Գերագույն դատարանն արդարացրել է Բիբին, ինչն էլ իր հերթին զանգվածային բողոքներ է հարուցել իսլամ ծայրահեղականների շրջանում, որոնք կոչ էին անում նրան գլխատել:
«Tehrik-e-Labbaik» արմատական կուսակցության անդամների դատավարությունը տեւել է ավելի քան մեկ տարի: 86 ամբաստանյալների մեղադրանք է առաջադրվել հանրային գույքին վնաս պատճառելու, մարդկանց ծեծի և հասարակական կարգը խախտելու մեջ:
Դատապարտյալների թվում էր կուսակցությունը ղեկավարող հոգևորական Հադիմ Հուսեյն Ռիզվիի եղբայրը: «Tehrik-e-Labbaik»-ն արդեն խոստացել է բողոքարկել դատարանի վճիռը:
Ասիա Բիբիին արդարացնելուց հետո իշխանությունները շարունակել են կնոջը որոշ ժամանակ կալանքի տակ պահել՝ նրան արմատականներից պաշտպանելու համար: 2019 թվականին նրան թույլ են տվել Պակիստանից մեկնել Կանադա՝ ընտանիքի հետ վերամիավորվելու համար: