Վրաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հասարակության հետ, հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Մենք վաղուց քայլեր ենք ձեռնարկել և մինչև հիմա ձեռնարկում ենք աբխազական և օսական հասարակության հետ երկխոսության ընդլայնման համար: Մեր քաղաքականության հիմնական նպատակը երկխոսությունն է և համագործակցությունն ընդհանուր շահերի շուրջ: Ներառյալ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը և առևտրային հարաբերությունները», – նշել է Ցիխելաշվիլին: Նրա խոսքով, երկխոսությունը կարող է տեղեի ունենալ ցանկացած վայրում՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Սուխումում:
Այսպիսով, նա պատասխանել է աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիի նախաձեռնությանը, որը նախօրեին առաջարկել էր Սուխումիի և Թբիլիսիի միջև երկխոսություն սկսել տնտեսական ոլորտում: Նրա խոսքով, նախևառաջ կողմերին պետք է վերականգնել վստահությունը: