Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վերջապես. Ռուսների բեկումնային որոշումը Հայաստանի ազգային հավաքականի համար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն լինի լեգեոներական: Այս որոշումը երեկ վերջնականապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից:

2019 թվականի նոյեմբերի 2-ին ՌԴ սպորտի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի մրցումներում: Նախագիծը վերջնականապես պետք է հաստատվեր նոյեմբերի 14-ին, բայց ինչ-ինչ պատճառներով այն հետաձգել էր։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր ընդունել ԵԱՏՄ երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու մասին, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշված էր, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: Այս որոշումը, սակայն, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, այսպես ասած, բանի տեղ չէր դրել: Որոշակի արտոնություն էր տրվել թերևս բելառուս ֆուտբոլիստներին, որոնք իրենց երկրի ազգային թիմի անդամ են:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ռոստովում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը: Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է:

Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող են ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում: Բացի այն բանից, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չէին միանում Հայաստանի ազգային հավաքականին, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Մասնավորապես, ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով:

Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա: Վերջին տարիներին ավելի բարձրակարգ ակումբներ ֆուտբոլիստներ «արտահանելը» բավական լուրջ խնդիր է մեզ համար: Հուսանք, որ ԵԱՏՄ-ի դատարանի որոշումը որոշակիորեն զարկ կտա այս գործընթացին: Հուսանք նաև, որ 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն կլուծի կադրային խնդիրը:

Այս տարի Հայաստանի ազգային թիմը մասնակցելու է Ազգերի լիգայի հերթական խաղարկությանը, և վստահաբար կարող ենք ասել, որ կադրային առումով ռուսների որոշումը բեկումնային կլինի մեր հավաքականի համար։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից այս պահին Ռուսաստանի առաջնությունում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում