«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 17-ի հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական զարգացումներին։ Խոսելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ հեռուստաընկերություններից մեկի լոգոն կարելի է մաքրել, փոխարենը գրել կոռուպցիա, Գորգիսյանն ասաց.« Ինչ վերաբերում է մեդիային, ապա կարծում եմ ազատության խնդիր ունենք, սկսած հանրայինից՝ այն եղել ու մնում է իշխանության բարձրախոսը, գովք անողը։ Եթե խոսենք բուն հայտարարության մասին, ապա ունենք համապատասխան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն կոռուպցիան բացահայտելով ու պատժի ենթարկելով։ Կոռուպցիայի մասին չեն հայտարարում, այն բացահայտում ու պատժում են»․
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում