Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Օդից իջած օբյեկտը փոխել է աշխարհը. Հայաստանը չի մնալու դուրս, բայց որպես ի՞նչ է մնալու

ՌԴ Պետդումային հղած ուղերձում Վլադիմիր Պուտինը, գործնականում հայտարարելով իշխանության խորքային վերափոխման ու փոխանցման գործընթացի մեկնարկ կամ վճռորոշ փուլի սկիզբ, հայտարարեց նաև նոր աշխարհակարգի շուրջ հրատապ քննարկումների անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ այդ քննարկումների անհրաժեշտությունը մեծացել է, և դրանում առաջնային դեր պետք է ունենան ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները: Ինչպես հայտնի է, այդ իրավասությունն ու լիազորությունն ունեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան: Այդ հայտարարությունը խիստ հատկանշական է՝ նկատի ունենալով հանգամանքը, որ բառացիորեն օրերս Պուտինը մերձավորարևելյան ռեգիոնում նոր իրավիճակի առնչությամբ հանդիպում ու զրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ

Միաժամանակ, Պուտինը փաստորեն նոր աշխարհակարգի շուրջ քննարկումների առաջնահերթության կազմ չի ներառում նաև Իրանը: Կրեմլի ղեկավարի այդ առաջարկը կամ հայտարարությունն իսկապես հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն, որ նոր աշխարհակարգի շուրջ պայքար և քննարկումներ արդեն իսկ ընթանում են և այն, ինչ տեղի է ունենում այսօր Մերձավոր Արևելքում՝ արդեն մի քանի տարի շարունակ, գործնականում այդ գործընթացի արտահայտությունն է: Մերձավոր Արևելքը նոր աշխարհակարգի շուրջ պայքարի ու քննարկումների էպիկենտրոնն է: Այստեղ շոկային թերապիայի կիրառում էր Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որ իրականացվեց ԱՄՆ նախագահի քաղաքական որոշմամբ և հրահանգով: Արդյոք այդ հանգամա՞նքն է նաև շարժառիթ, որ Պուտինը խոսում է քննարկումների աշխուժացման անհրաժեշտության մասին, առավել ևս ՄԱԿ ԱԽ մշտական անդամների առաջնահերթությամբ:

Ռուսաստանը վախենում է կորցնել ժամանա՞կ, թե՞ ընդունում է խաղի ամերիկյան հայտը: Այդ հարցը կարևոր է, սակայն ոչ միայն այդ, այլ նաև բազմաթիվ այլ հարցեր, Հայաստանի դերի և հեռանկարի մասին քննարկումների ու դիտարկումների համար: Մի բան ենթակա չէ քննարկման՝ Հայաստանը չի կարող մնալ դուրս: Հետևաբար, հարցն այն է, թե որպես ինչ ենք մենք մնում այդ խաղի մեջ՝ որպես օբյե՞կտ, թե՞ որպես սուբյեկտ: Մենք մի անգամ մնացել ենք որպես օբյեկտ, ինչի հետևանքը եղել է ողբերգական՝ ցեղասպանությամբ, տարածքների կորստով: Արցախի շարժումով Հայաստանը ստանձնել է սուբյեկտություն, ու չնայած անցնող բարդ և հակասական քառորդ դարին՝ ներպետական կյանքի և դրա արտաքին քաղաքական ու անվտանգային արտաքին մետաստազների առումով, այդուհանդերձ պահպանել սուբյեկտությունը, նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում: Թավշյա հեղափոխությունը տվել է պահպանման ռեժիմից ամրապնդման և առաջխաղացման ռեժիմի անցնելու հնարավորություն: Այդ ճանապարհին կատարված են հետաքրքիր քայլեր ու հայտարարություններ, սակայն ներկայիս ժամանակահատվածում դրանք չեն կարող լինել բավարար որևէ դեպքում, քանի որ իրադարձությունները զարգանում են շատ արագ:

Այստեղ, սակայն, կա գլխավոր մի հարց՝ Հայաստանի և հայկական դերի վերաբերյալ համահայկական ընդհանուր հայտարարի հարցը: Որքան Հայաստանի շուրջ թեժանում և դինամիկ ընթացք է ստանում նոր աշխարհ ձևավորող մաքոքը, այդքան հրատապ է դառնում մինչ դրա որևէ վիճակում կանգ առնելը համայն հայությամբ հայկական համաշխարհային դերի որևէ գաղափարի վրա կանգ առնելու անհրաժեշտությունը, այդ գաղափարի կենսագործման ուղիների և մոդելների շուրջ քննարկումների փուլին անցնելու համար, որը գործնականում պետք է դառնա համաշխարհային հայկական կենսակերպի առանցքային ուղեկիցը: Միաժամանակ, այլևս անցել է Հայաստանն աշխարհին թավշյա հեղափոխությամբ ներկայացնելու ժամանակը: Դա այլևս արդիական չէ, առնվազն Բաղդադի օդանավակայանի ճանապարհին երկնքից իջած օբյեկտից հետո, որը դրել է լիովին նոր աշխարհի հիմքը: Հայաստանն այդ աշխարհին այլևս պետք է տա գաղափարներ՝ ռեգիոնալից մինչև համաշխարհային: Հայության սփռվածությունը տալիս է դրա բացառիկ հնարավորություն, որը պետք է օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում