Չիկագոյի վարսավիրանոցներից մեկի մոտ անհայտ անձինք կրակ են բացել: Նշվում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է հինգ մարդ՝ այն թվում 11, 12 և 13 տարեկան երեք երեխա:
Ոստիկանության տվյալներով, երկու անհայտ անձ կրակ է բացել Gotcha Faded վարսավիրանոցի դռան մոտ: Չարագործների որոնումները շարունակվում են: Նրանց դրդապատճառները անհայտ են: