2019 թվականի արդյունքների համաձայն, Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը, հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական ծառայության ղեկավար Նին Ցզիչժեն:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2019 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճի կազմել է 6,1%, ինչը վերջին երեք տասնամյակում ամենավատ ցուցանիշն է, սակայն դա համընկել է իշխանությունների պաշտոնական կանխատեսման հետ, որոնք ակնկալում էին 6-6,5% աճ: ՀՆԱ-յի ընհանուր ծավալը կազմել է 99.08 տրիլիոն յուան (14,4 տրիլիոն դոլար):
2018 թվականին Չինաստանը, որի ՀՆԱ-յի ծավալը ավելի քան 90 տրիլիոն յուան է (մոտ 13 տրիլիոն դոլար), կրկին ստացել էր աշխարհում երկրորդ տնտեսության կարգավիճակը՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին: