Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Ահմեթ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա Թուրքիայի վեերջին շրջանի պատմությունը նորից կվերաշարադրվի։ «Ես որոշ բաներ լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ», – ասել է հայազգի լրագրողը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը «Ազգայնական շարժում» կուսակցությունից ավելի շատ է, քան կուսակցության կախվածությունը Էրդողանից:
«Էրդողանը չի կարող լավ ռազմավարություն մշակել, քանի որ մեկուսացված է և աշխատում է անտաղանդ թիմի հետ», – նշել է Մահչուփյանը: