Մադրիդի դատարանը 83-ամյա բանկիր Խայմե Բոտինին դատապարտել է Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը երկրի սահմաններից դուրս բերելու փորձի համար, հաղորդում է El Confidencial-ը:
Հստակեցվում է, որ Բոտինին դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման և տուգանվել 52.4 միլիոն եվրոյի չափով: Ընդ որում, նշվում է, որ Իսպանիայում մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման դեպքում պատիժը, որպես կանոն, կրում են պայմանականորեն:
Նշվում է, որ նկարը պատկանում է բանկիրին, բայց ներառված է Իսպանիայի ազգային պատմական ժառանգության ցանկում: Տղամարդը պատրաստվում էր այն վաճառել աճուրդով՝ հասցնելով ֆրանսիական Կորսիկա, որտեղ այն առգրավել են մաքսավորները:
Պարբերականի տվյալներով, կտավի արժեքը գնահատվում է 26.2 միլիոն եվրո, ներկայումս այն գտնվում է Մադրիդում՝ Սոֆիա թագուհու թանգարանի պահեստում: