Կահիրեի Anadolu-ի գրասենյակում կատարված ռեյդի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է թուրքական լրատվական գործակալության չորս աշխատակիցների, հաղորդում է The Washington Post-ը:
Ձերբակալվածների թվում է Թուրքիայի մեկ քաղաքացի: Նրանց գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Ըստ Washington Post-ի, եգիպտական անվտանգության ուժերի ներկայացուցիչները լրատվական գործակալության գրասենյակում անջատել են տեսադիտարկման խցիկները և ինտերնետը, որից հետո խուզարկել են ամբողջ շենքը:
Ռեյդի ընթացքում առգրավվել են Anadolu-ի աշխատակիցների անձնագրերը, բջջային հեռախոսներն ու համակարգիչները:
Դեպքի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարը բողոքի նոտա է հղել Թուրքիայում Եգիպտոսի դեսպանին: Այնուհետև նա պահանջել է անհապաղ ազատ արձակել Anadolu-ի աշխատակիցներին:
Բացի այդ, Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ ռեյդի անցկացումը և աշխատակիցներին առանց որևէ բացատրության ձերբակալելը հակասում է օրենքին:
Եգիպտոսի արտգործնախարարը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները գործել են օրենքի համաձայն: