Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պուտինն այդքան շտապո՞ւմ է. նոր հոգեբանություն Հայաստանի համար

Ամերիկացի քաղաքագետ Ուլյամ Պոմերանցը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Պուտինը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պես չի մեկուսանա իր կալվածքում՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, այլ կմնա ազգի առաջնորդ, գուցե ոչ ֆորմալ: Պետդումայի ուղերձից և փաստորեն իշխանության փոխանցման գործընթացի ազդարարումից հետո շատերն են փորձում հասկանալ, ինչ կանի Պուտինը նախագահի պաշտոնից հետո: Կա տեսակետ, որ նա կհեռանա պաշտոնից, բայց ոչ իշխանությունից: Բայց այդ դեպքում առաջանում է հարց՝ կարո՞ղ է լինել ավելի բարձր պաշտոն, քան նախագահինը, հատկապես երբ Պուտինը ուղերձում մատնանշեց՝ Սահմանադրության փոփոխությունը կընդլայնի խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, Պետխորհրդի լիազորությունը, բայց կպահպանի ուժեղ նախագահին, այդ թվում՝ ուժայինների նկատմամբ կառավարման իրավունքով: Դա նշանակում է, որ դե ֆակտո չի կարող լինել ավելի ուժեղ պաշտոն, քան նախագահի պաշտոնը:

Հետևաբար, դժվար է պատկերացնել, թե ֆորմալ իմաստով Պուտինն ինչպես է պահելու իշխանությունը, առնվազն այն ծավալով, որ կա: Եվ ավելին, պետք է նախ հասկանալ՝ իսկ նրա մոտ կա՞ դա անելու ցանկություն: Մեծ հավանականությամբ, ցանկությունը ոչ թե իշխանությունը պահելն է, այլ դրա այնպիսի փոխանցումը, որով Պուտինը ցմահ կպահի հետիշխանական անձնական անձեռնմխելիությունը: Այդ հարցը լուծելու առումով, այո, նա, թերևս, տևական ժամանակ կփորձի որևէ կարգավիճակով մնալ իշխանության շրջանակում, ազդեցիկ դիրքում, փոխանցումը ամբողջապես ապահովելու, նոր նախագահին և իշխանության նոր բալանսը, այսպես ասած, ձևավորելու և բյուրեղացնելու համար: Ակնառու է, որ Պուտինը ձևավորում է բազմաբևեռ և բալանսավորված իշխանական համակարգ, առաջին հերթին, թերևս, հենց իր հետնախագահական անվտանգության երաշխավորման բարձր աստիճանի համար: Ասել կուզի, Պուտինը հեռանում է, և խնդիրը ընդամենը ժամանակն է, ինչպես առիթ ենք ունեցել արձանագրելու և դիտարկելու բազմիցս:

Ռուսական մամուլում տեղեկություն է, որ Սահմանադրության փոփոխությունը հավանաբար կիրականացվի մինչև մայիս: Դա նշանակում է, որ ՌԴ իշխանությունը կամ Պուտինը պարզապես շտապում է: Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Դարձյալ, ինչպես կանխատեսել էինք, մեծ հավանական է, որ նա չմնա մինչև ֆորմալ՝ 2024 թվական, ու այստեղ էլ կարող է հարց առաջանալ, թե ինչու նա չի օգտագործում առավել անսահմանափակ իշխանության այդ մի քանի տարին էլ: Սա դեռ պետք է տեսնել իհարկե, սակայն, այդուհանդերձ, Ռուսաստանում տեղի է ունենում խորքային փոփոխություն, իշխանության հետ այդօրինակ խաղերը ամենևին թատրոն չեն լինում, որքան էլ փորձ արվի ներկայացնել այդպիսին: Իշխանությունն ունի իր հոգեբանությունը, և կառուցվածքի ու հարաբերակցության փոփոխությունը ժամանակի ընթացքում անպայման բերում է հոգեբանության փոփոխության:

Ի՞նչ նոր հոգեբանություն է ձևավորվում ռուսական իշխանության մեջ: Այդ հարցը Հայաստանի համար՝ ընդհուպ անվտանգային նշանակության հարց, ընդ որում՝ ոչ միայն ռիսկերի, այլ նաև հնարավորությունների իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում