Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Աղբը՝ ռազմավարական նշանակության լրջագույն խնդիր․ որո՞նք են պետության և քաղաքացու անելիքներն աղբահանության գործում

Հունվարի 13-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը։ Քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ մասնավորապես նշելով.

«Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել։ Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք»։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը վարչապետի մակարդակով նման քննարկումները դրական է գնահատում ու միևնույն ժամանակ նկատում, որ աղբահանության խնդիրը դեռևս լիարժեք լուծված չէ։ Այս ուղղությամբ պատկան կառույցների աշխատանքը նա բավարար չի համարում և ընդգծում է՝ եթե աղբահանության գործընթացի ճիշտ կառավարում չլինի, ապա այդ հարցը շարունակելու է օրակարգում «թեժ» մնալ։

«Ի համեմատ թեկուզ նախորդ տարվա՝ հիմա քաղաքը մի փոքր մաքուր է՝ հատկապես կենտրոնական հատվածները, սակայն, երբ մի քիչ խորանանք կամ առավել ևս ծայրամասերը գնանք, ապա նույն աղբակույտ վիճակն ենք տեսնելու․ պետք է համապատասխան մարմիններն ավելի ինտենսիվ աշխատեն, հակառակ պարագայում՝ անընդհատ դոփելու ենք նույն տեղում։ Չափազանց կարևոր է, որ պարտադիր դրույթ լինի և՛ աղբի տեսակավորումը, և՛ աղբահանության մենեջմենթի ճիշտ կազմակերպումը, որովհետև կան բազմաթիվ երկրներ, որտեղ նույնիսկ աղբի վերամշակումից շահույթ են ստանում, իսկ Հայաստանը, փաստացի, աղբի մեջ «թաղված» է, ու մենք բոլորս ապրում ենք այդ միջավայրում․ նախկինում եղել են տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնք եկել են Հայաստան ու առաջարկել են աղբի վերամշակում իրականացնել, սակայն նախկին կառավարությունների դիրքորոշումն այնպիսին էր, որ ո՛չ ուրիշներին թույլ տվեցին դա անել, ո՛չ էլ իրենք արեցին, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Կարծում եմ՝ սա իսկապես լրջագույն խնդիրներից է և մաքսիմալ ուշադրություն է պահանջում, որպեսզի կարողանանք քաղաքակիրթ երկիր դառնալ և ինչու ոչ, ճիշտ աշխատելու պարագայում, մենք էլ մյուս երկրների պես շահույթ ստանանք այդ գործընթացից, այլ ոչ թե ամենակեղտոտ երկրներից մեկը համարվենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Նազելի Վարդանյանը։

Վերջինս աղբի տեսակավորման առումով առաջարկում է որոշ ապրանքների հավաքման համար նախատեսված հատուկ կետեր բացել։

«Օրինակ՝ խաղալիքների, հեռակառավարման վահանակի և բազմաթիվ այլ կենցաղային ապրանքների մեջ մարտկոցներ կան, որոնք իրենց մեջ ծանր մետաղներ ու անգամ քայքայիչ նյութեր (կիսլոտա) են պարունակում, և այդ մարտկոցներն օգտագործելուց հետո մարդիկ հենց այդպես դրանք նետում են, կամ ջերմաչափերը, որոնց մեջ սնդիկ կա, և նետելուց հետո այն կարող է ջարդվել ու թափվել, իսկ սնդիկն ամենաթունավոր նյութերից մեկն է, կամ դյուրավառ նյութեր պարունակող իրեր կան, որոնք արևի տակ երկար ժամանակ մնալուց հետո կարող են պայթել ու հրդեհ բռնկել և այլն, և այլն, այսինքն՝ կան բազմաթիվ վտանգավոր ապրանքներ, որ մարդիկ օգտագործելուց հետո չգիտեն՝ ինչ անեն ու հենց այդպես նետում են, այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ աղբի տեսակավորումը պետք է պարտադիր լինի, և աղբի հավաքման հատուկ կետեր կարող են լինել՝ ինչպես, օրինակ, շատ այլ երկրներում է, որտեղ վնասակար ազդեցությունից նաև այդ ձևով է պահպանվում շրջակա միջավայրը։

Կարծում եմ՝ սա պետական մտածողություն պետք է լինի, մեր քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն ու ինքնագիտակցումը պետք է բարձրացվի և, իհարկե, նաև համապատասխան պայմաններ ապահովվի, որովհետև քաղաքացուց չես կարող միայն պահանջել․ դիցուկ, հիմա Երևանի քաղաքապետարանն այդ կանաչ աղբարկղերն է տեղադրել քաղաքում, սակայն դրանք աղբի տեսակավորման հնարավորություն չունեն, ամեն ինչը դրանց մեջ է լցվում, հետևաբար այս պարագայում միայն քաղաքացուն մեղադրելն այդքան էլ ճիշտ չէ։

Ինչ խոսք, քաղաքը մաքուր պահելը միայն քաղաքապետարանի գործը չէ, այլև յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունն ունենա իրեն շրջապատող միջավայրի մաքրության գործում, որովհետև չպետք է համակերպվենք այն մտքի հետ, որ բնակարաններում կատարյալ մաքրություն է տիրում, իսկ երբ դուրս ես գալիս շքամուտք, շենքի բակ կամ փողոց՝ ամենուրեք միայն աղբ ես տեսնում, այսինքն՝ այդ մտածելակերպը պետք է փոխվի, և մարդիկ նույն խնամքով պետք է վերաբերեն նաև այն քաղաքին ու գյուղին, որտեղ իրենք ապրում են։

Երբ մեր քաղաքացիները գնում են արտերկիր՝ շատ օրինապաշտ են դառնում ու հետևում են տվյալ երկրի օրենքներին, այդ թվում նաև տարածքը չաղտոտելու հետ կապված կանոններին, որովհետև կան բազմաթիվ երկրներ, որտեղ փողոցում աղբ գցելու համար տուգանք է սահմանված, և տվյալ հասարակության մեջ դա պախարակելի երևույթ է, մինչդեռ մտահոգիչ է, որ Հայաստանում բոլորս շատ հանդուրժող ենք անօրինականության նկատմամբ, և գրեթե ոչ մեկ իր վրա պատասխանատվություն չի վերցնում դիմացինին դիտողություն անել՝ փողոցում թքելու կամ ծխախոտի մնացորդը, մաստակը կամ որևէ այլ իր նետելու համար․ այս պրակտիկան պետք է փոխվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը համամիտ է, որ Հայաստանում աղբահանությունը ռազմավարական նշանակության լրջագույն պրոբլեմ է դարձել։ Նրա գնահատմամբ՝ այս առումով, եթե ոչ ճգնաժամային, ապա առնվազն չափազանց անմխիթար վիճակում ենք գտնվում։

«Ես աշխարհի տարբեր երկրներում եմ եղել և վստահեցնում եմ, որ քաղաքի մաքրության մակարդակով մենք վատագույն դիրքերում ենք գտնվում․ շատ հեռու չգնանք՝ մաքուր և ամենուրեք կանաչապատված Վրաստանից հենց մտնում ես Հայաստան՝ քեզ ճանապարհի տարբեր հատվածներում աղբակույտն ու մետաղական ջարդոններն են «դիմավորում», իսկ նման արտաքին պատկերով զբոսաշրջությունը չես կարող զարգացնել։ Այնպես որ, խնդիրն իսկապես առկա է և ուրախ եմ, որ արդեն կառավարությունն է սկսել ուշադրություն դարձնել դրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր հերթին շեշտեց Դանիելյանը։

Վերջինս համոզված է, որ նախ և առաջ պետք է համակողմանի ուսումնասիրություններ կատարվեն, քանի որ խնդիրը խորն է ու բազմաշերտ, այնուհետ նաև կոնկրետ քայլեր գործադրվեն աղբի վերամշակման և տեսակավորման ուղղությամբ։

«1990-ական թվականների սկզբին մենք հարցումներ էին արել Երևանում, թե համապատասխան պայմանների առկայության պարագայում մարդիկ ժամանակ կտրամադրե՞ն իրենց տանը աղբը տեսակավորելու և այդ ձևով թափելու համար, և արդյունքում 99 % բացասական պատասխան էինք ստացել, բայց նույն հարցումը կատարեցինք նաև մոտ 2 տարի առաջ, և այս դեպքում արդեն, ի զարմանս մեզ՝ 90 %-ը հարցվածների դրական պատասխան էր տվել, ինչը շատ գովելի է։

Հայաստանում վխտում են չվերահսկվող աղբավայրերը, դրանք պարտադիր պետք է պասպորտիզացիայի (հաշվառման) ենթարկվեն, ինչպես նաև համապատասխան ծրագիր մշակվի, թե ինչ ճանապարհով են դրանք վերացվելու։ Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է թույլ տա վերամշակող բիզնեսին այստեղ աշխատել, այսինքն՝ համապատասխան կազմակերպություններ ներգրավի՝ տեղական կամ օտարերկրյա, նրանց որոշակի արտոնություններ տա, լավագույն պայմաններն առաջարկի, որպեսզի, ի վերջո, կարողանանք աղբի այս գլխացավանքից ազատվել․ մի քանի տարի առաջ ճապոնական մի կազմակերպություն էր ցանկանում Հայաստանում այդ բիզնեսով զբաղվել, սակայն նախորդ իշխանություններն այնպիսի պայմաններ էին դրել, որ այդ ընկերությունը թողել-գնացել էր Վրաստան և մինչև հիմա էլ այնտեղ են այդ գործն անում, որովհետև դա շատ շահավետ բիզնես է, և մեր երկիրը տնտեսական այն վիճակում է գտնվում, որ պետք է անգամ աղբի վերամշակումից օգուտներ ստանա՝ ինչպես շատ այլ երկրներում է, ուստի գտնում եմ, որ խնդիրն օրակարգային է և չպետք է մնա միայն քննարկումների դաշտում»,-եզրափակեց Կարինե Դանիելյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում