Հինգշաբթի օրը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Սուլյուք քաղաքում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 13-ը վիրավորվել են՝ գրում է ria.ru-ն՝ հղում անելով աղբյուրին:
Պայթյունը որոտացել է Սիրիայի ազատ բանակի կենտրոնակայանում՝ հայտնել է աղբյուրը:
«Վեց մարդ զոհվել է՝ երկու թուրք սպաներ և ՍԱԲ-ի չորս մարտիկներ, – ասել է նա: -Վիրավորվել 13 մարդ»: