Ռուսական «ԻրԱերո» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոմոդեդովոյի մերձակայքում ոչ ակտիվ թռիչքուղու վրա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ինքնաթիռը թռել է Սաբետա (Յամալ) – Մոսկվա չվերթով:
Մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել «Superjet 100» ինքնաթիռի հետ, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը վնասված չէ: Թռիչքուղին, որի վրա նա վայրէջք է կատարել, դեռ շահագործման չի հանձնվել:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել: