Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Կեղծ լուրը ազգային անվտանգության խնդիր է. մեր պետության դեմ տարվում է բազմավեկտոր հիբրիդային պատերազմ

Ինչպես գիտեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա և տուժող հարցաքննության է կանչվել ԱԱԾ- տնօրեն – ՀՔԾ պետ և ԱԱԾ տնօրեն – վարչապետ հեռախոսազրույցների գաղտնալսումների հայտնի գործով: Այդ գաղտնալսումներից մեկը հրապարակվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների, մյուսը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ: ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց, որ հայտնի է գաղտնալսումների պատվիրատուն, որը, ըստ նրա, հանրությանը հայտնի անձ է, սակայն Արթուր Վանեցյանն անուն չնշեց՝ ասելով, որ բավարար չեն ապացույցները: Արդյո՞ք քննությունն այս ընթացքում առաջ է գնացել ապացույցների ձեռքբերման առումով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գաղտնալսումներ անելու հնարավորություն ունեցողների թիվը մեկից ավելի է, ինչը շատ վատ է,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:- Ըստ օրենքի՝ այդպիսի հնարավորություն ունի ԱԱԾ-ն, և ոստիկանությունը կարող է դիմել ԱԱԾ-ին և ստանալ գաղտնալսումը: Մի յուրահատուկ իրավիճակում ենք ապրում՝ տեխնիկական փոփոխություններ կան ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր հարուստ մարդ կարող է ունենալ գաղտնալսման հնարավորություն: Կան շատ դերակատարներ, օրինակ՝ նկատի ունենալով վերջին երկու-երեք ամիսների հարձակումները քաղհասարակության, լրագրողների դեմ, էլ չեմ խոսում քաղաքական գործիչների դեմ հարձակումների մասին, կարող ենք հետքերը մոտավորապես պատկերացնել: Կա կասկած, որ ինչ-որ դեպքերում ԱԱԾ-ն է գործում, որոշ դեպքերում ԱԱԾ-ի նախկին կամ ներկա աշխատակիցներն են ինչ-որ զուգահեռ գործունեություն ծավալում, կա նաև կասկած, որ խոշոր կորպորացիաներն են վարձում հակերներ, և կան կասկածներ, որ օլիգարխիկ խմբերն են վարձում հակերներ: Էլ չեմ խոսում արտաքին ակտիվացումների մասին, մեր դեմ աշխատում են մեր ոխերիմ հարևաններն ու բարեկամները, նաև այլ երկրների հատուկ ծառայություններ կան, որոնք մեր երկրով հետաքրքրված են»:

Գայանե Աբրահամյանի դիտարկմամբ՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, և մեծ վտանգներ կան, քանի որ ներքաղաքական որոշ դերակատարների ներգրավվածություն կա: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն արմատապես պետք է փոփոխվի, քանի որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանության դեմ խաղում են բազմաթիվ խաղացողներ՝ և՛ ներքին, և՛ արտաքին. «Հայաստանի դեմ բազմավեկտոր հիբրիդային պատերազմ է տարվում»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ կեղծ լուրը ազգային անվտանգության խնդիր է:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում