ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պետական պաշտոնի ներդրման վերաբերյալ։ Նորաստեղծ պաշտոնը կստանձնի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ասված է Կրեմլի կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ այս եղանակով Պուտինը Մեդվեդևին ազատել է Կառավարության ղեկավարի պարտականությունների կատարումից։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 16-ից՝ գրում է gazeta.ru-ն: