Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Քաղաքական գնահատական տալու համար իշխանությունները չունեն խիզախություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին և շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը խնդրում է հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակման աշխատանքներին։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է նշվել հունվարի 31-ը։

Կառավարության վերջին նիստում կոռուպցիայի մասին ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան․ առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նման հեռուստաընկերությունների գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ նշեց, որ իրենց մասնակցության հարցը դեռ պետք է քննարկեն և ուրբաթ օրը կորոշեն, թե ում են ներկայացնելու։

«Մի քանի հանձնաժողովներ կան տարբեր մարմիններում, մենք պետք է մտածենք մեր ռեսուրսները բաշխելու մասին»,- ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Արթուր Սաքունցը կարծում է, որ պետք է լինի համակարգային մոտեցում՝ ռիսկերի բացահայտման, կանխման, օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների կատարման, թափանցիկության ապահովման, կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու հարցում։

«Կա մի ամբողջ գործիքակազմ, և հիմնական նպատակը պետք է լինեն թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները, կրթությունը, դրանց ուղղությամբ պետք է աշխատել։ Այդ գործիքակազմի կիրառումից հետո, եթե լինեն այսպես կոչված՝ անուղղելիներ, ապա կմնա քրեական հետապնդման գործիքը»,- ասաց Արթուր Սաքունցը։

Արդյոք նորմա՞լ է, որ մեր երկրում կոռուպցիոներները հեռուստաընկերությունների սեփականատերեր են, և դա վկայո՞ւմ է ժողովրդավարության բարձր մակարդակի մասին։ Արթուր Սաքունցը վարչապետի այդ հայտարարությունը համարում է սարկազմ, դա վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս արդյունավետ չէ։

Հիշեցրինք, որ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից), «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով։ Իրավապահ մարմինները թույլատրեցին, որ Մայրապետյանը բուժման նպատակով մեկնի արտերկիր, ժամկետը վաղուց լրացել է, դեռ չի վերադարձել։

«Խնդիրը «5-րդ ալիք»-ը չէ կամ «Հ2»-ը, վերջին հաշվով համակարգային կոռուպցիան ունեցել է իր կրողները։ Հիշենք՝ կիպրոսյան և Պանամայի սկանդալների մեջ ներգրավված էին պաշտոնատար, բարձրաստիճան անձինք՝ վարչապետ, ԴԱՀԿ-ի պետ։ Մի ամբողջ կոռուպցիոն բուրգի ներկայացուցիչներ կան, մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի ոչ բոլոր փաստերով են քրեական գործեր հարուցվել։ Այսինքն՝ ծավալը շատ մեծ է, քանի որ քսան տարուց ավելի կոռուպցիոն համակարգ է գործել, և այն գործել է շատ համակարգված։ Նաև՝ 10 միլիարդ դրամ դուրս է բերվել երկրից, մեծ քանակով ապօրինի գույք է կուտակվել։ Այս ամենը պետք է լուծվի»,- հիշեցնում է Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Նինա Կարապետյանցը արձագանքում է, որ իրենց կազմակերպությունը չի պատրաստվում ներգրավվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներում, քանի որ մասնագիտացված կառույց չեն։

«Երբ աշխատանքի մեջ հանդիպում ենք, բարձրաձայնում ենք կոռուպցիայի մասին։ Այդ խնդիրներին մենք առնչվել ենք քրեակատարողական հիմնարկների մոնիթորինգի ժամանակ և հայտարարել այդ մասին։ Բայց մենք մասնագիտացված կառույց չենք և նպատակահարմար չենք գտնում զբաղեցնել այն տեղը, որտեղ կարող են լինել նեղ մասնագիտացված կառույցները և ավելի արդյունավետ աշխատել»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Վարչապետի վերջին հայտարարության մասին էլ Նինա Կարապետյանցը նշեց․ «Տեսեք, մենք պարբերաբար լսում ենք վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԺ պատգամավորների հայտարարությունները։ Պաշտոնատար անձանց ինչ-որ հատված պարբերաբար հայտարարություններ է անում։ Իսկ դրա փոխարեն նրանք անցած երեսուն տարիների վերաբերյալ կարող էին հնչեցնել իրավական գնահատական։ Բոլորովին կարիք չկա, որ ամպագոռգոռ հայտարարություններ արվեն, պետք է քաղաքական գնահատական տալ, ինչի խիզախությունը չունեն ներկա իշխանությունները։ Դա նաև լյուստրացիա կլինի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համար, պարզ կլինի, թե ով է դեմ, ով է կողմ քվեարկում»։

Նկատեցինք, թե արդյո՞ք ժողովրդավարության բարձր մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ կալանավորված, քրեական մեղադրանքներով երկրից մեկնած և հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներների հեռուստաընկերություններն անարգել գործում են։

«Եթե մարդը ներգրավված է կոռուպցիայի մեջ, ապա ինքը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես լրատվամիջոցը փակելը ճիշտ չեմ համարում։ Ուղղակի պետք է հասկանալ, թե այդ մարդու եկամուտը որտեղից է եղել, որ ինքը կարողացել է ստեղծել այդպիսի իմպերիա։ Եթե դա ապօրինի եկամուտ է, և իրենց զրկեն այդ ապօրինի եկամուտից օրինական ճանապարհով, այդ իմպերիան գոյություն չի ունենա։ Այդ դեպքում չենք ունենա որոշակի նպատակներ պարտադրող լրատվամիջոցներ, կունենանք լրատվամիջոցներ, որոնք իրենց նպատակին են ծառայում»,- նշեց Նինա Կարապետյանցը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում