Իսպանիայի Արդարադատության ազգային դատարանը դատավճիռ է կայացրել 2012-2015 թթ․ Մադրիդում և Գվադալախարայում բնակարանային գողություններով զբաղվող խմբի 27 անդամների: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ հունվարի 16-ին, իսպանական iustel.com իրավական տեղեկատվության կայքում:
Հանցագործները՝ հիմնականում Վրաստանի քաղաքացիներ, գողոնը ուղարկել են Ռուսաստան և այլ երկրներ՝ վաճառքի: Նրանք դատապարտվել են 3 տարիից մինչև 5 տարի 9 ամիս բանտարկության: Խմբի երեք ղեկավարները արտաքսվելու են երկրից: