Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Վանեցյանները մոռանում են, որ ժողովրդի հետ գործ ունեն. Նրան թելադրում են, ինքը կատարում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

– Կարծիք կա, որ տարին սկսել է ներքաղաքական որոշակի ակտիվությամբ, դո՞ւք էլ եք այդպես կարծում:

– Այո՛:

– Ոքվե՞ր են և որտե՞ղ են ակտիվացել:

– Հիմնականում «Ֆեյսբուքում» են ակտիվացել, այն մարդիկ, որոնք չեն էլ երևացել, ի հայտ են գալիս, սկսում են մեկնաբանություններ անել, նախկին իշխանությունների գովքն անել և ներկա իշխանություններին փնովել. հիմնականում այս է կատարվում «Ֆեյսբուքում»:

– Մենք ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական ռիսկերից պետք է զգուշանանք, ի՞նչ եք կարծում:

– Հիմնականում արտաքին ռիսկերից, ներքինից անհանգստանալու բաներ չկան, որոնք վտանգ կսպառնային: Մենք արտաքին վտանգների վրա պետք է կենտրոնանանք:

– Նկատի ունեք գլոբա՞լ վտանգները, թե՞ հիմնականում արցախյան ճակատը:

– Ես հիմնականում արցախյան ճակատի առումով եմ անհանգստացած, իսկ եթե գլոբալ, համաշխարհային տեսանկյունից դիտարկենք, այդքան էլ վտանգ չկա:

– Քանի որ խոսեցինք ակտիվացման մասին, նշենք նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ակտիվացման մասին, որը տարին սկսեց որոշակի քաղաքական հայտարարություններով, հավանաբար հետևել եք այդ հայտարարություններին, ի՞նչ եք կարծում, դա քաղաքակա՞ն ակտիվություն է, թե՞ այլ բան է:

– Քաղաքական ակտիվություն չէ, այլ բան է, ուղղակի նրան թելադրում են, հանձնարարություն են տալիս, ինքն էլ կատարում է:

– Ի՞նքը չի որոշում՝ ինչ հայտարարություններ անի:

– Ինձ թվում է, որ ոչ: Անցած տարվա վերջին նա նորից սկսեց ակտիվանալ: Հիմնականում ակտիվանում են նախկին իշխանությունների երիտասարդ թևերը և մեկը մյուսին «դուխ տալով»՝ սկսում են երգել, և մեկը մյուսին հույս է տալիս, որ իրենք կարող են նորից իշխանության գալ, բայց դա անհնարին է, նրանց հետդարձի ճանապարհը փակված է ժողովրդի կողմից: Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ինչ-որ բան անել, ուղղակի վարկաբեկիչ գործողություններ են կատարում:

– Եթե խոսքը կոնկրետ Արթուր Վանեցյանի մասին է, ապա նա ոչ վաղ անցյալում այս նոր իշխանությունների կազմում էր և առանցքային պաշտոն էր զբաղեցնում:

– Այո՛, առանցքային պաշտոն էր զբաղեցնում, և նա շատ բան գիտի իհարկե, եթե նա գեներալ է եղել և իշխանությունում է եղել, իհարկե այնտեղ շատ գաղտնիքներ կան, բայց եթե այդ գաղտնիքը բացահայտի, ինչ գեներալի, ինչ սպայի պատվի մասին է խոսքը:

– Նա որևէ բան բացահայտե՞լ է, որ գաղտնիք է համարվում:

– Չէ՛, նա ասում է՝ գաղտնիքներ կբացահայտեմ, շատ եմ խոսելու: Ի՞նչ պետք է անի ինքը:

– Շատերը խոսեցին նաև հեղաշրջման փորձի մասին, որը կանխվել է, չե՞ն չափազանցնում:

– Իհարկե չափազանցնում են: Ո՞վ է այդ հեղափոխություն, հեղաշրջում անողը, ժողովուրդն է:

– Պալատական հեղաշրջումներ էլ են լինում:

– Այո՛, լինում են, բայց մեր այս պայմաններում չի կարող լինել, եթե պալատական հեղաշրջում լինի, ժողովուրդն էլի ոտքի է կանգնելու: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարող է մի ժամում հավաքվել և ինչ խնդիր, որ պետք է, լուծել: Ուղղակի այդ մարդիկ մոռանում են, որ իրենք ժողովրդի հետ գործ ունեն: Նրանք ինչքան էլ վարկաբեկեն իրենց ֆեյսբուքյան էջերով, ֆեյքերով, հեռուստաալիքներով. մի քանի հեռուստաալիքներ կան, որ առավոտից իրիկուն իշխանություններին են փնովում, որ այս չարեցին, այն չարեցին, բայց ընդամենը մեկուկես տարի է անցել, իշխանությունն այս ընթացքում ի՞նչ կարող էր անել 20 տարվա քանդված, ավերված երկրում: Փառք Աստծո, ահագին բաներ կատարվել են և ահագին բան արվում է: Ամենակարևորը, որ ժողովուրդն ազատ է, ազատություն է ձեռք բերել, հիմա ժողովուրդը չի տրտնջում…

– Դուք հետևո՞ւմ եք Մարտի 1-ի դատաքննությանը: Դատաքննություն ասվածը պայմանական է, որովհետև այն տեղից չի շարժվում, հասկացե՞լ եք, թե ում է ձեռնտու գործընթացի ձգձգումը:

– Քոչարյանին ու նրա պաշտպանության կողմին թվում է, որ այդ ձգձգումը իրենց ձեռնտու է, և իրենք ժամանակ են շահում, մտածում են, որ կարող է պատահի հեղաշրջում կատարվի: Նրանք այդպես են մտածում, երևի պլանավորել են, այդքան գումարներ են ծախսվում՝ սկսած պիցայակերներից, վերջացրած «Վերնատնով» գումարներ են ստանում, որպեսզի կարողանան կազմակերպել պալատական հեղաշրջում, բայց պալատական հեղաշրջում չի կարող լինել: Այս ձգձգումն էլ ի վնաս իրենց է լինելու: Ավելի լավ կլինի, որ դատաքննությունը շուտ սկսվի, շուտ ավարտվի: Դատարանը կարող է Քոչարյանին արդարացնի, ինչու են ձգձգում պրոցեսը:

– Այս անգամ նիստը հետաձգվեց մեկ այլ մեղադրյալի փաստաբանի միջնորդությամբ՝ ոչ թե Ռ. Քոչարյանի, այլ Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությամբ:

– Դե որպեսզի ամեն անգամ Քոչարյանի պաշտպանի կողմից չլինի ձգձգումը, այս անգամ ուրիշ մեղադրյալի պաշտպանի կողմից էր, մյուս անգամ մյուսի կողմից կլինի և կշարունակի ձգձգվել:

– Հիմա կարծեք թե որևէ մեկը չի էլ հերքում, որ եղել է 00-38 հրաման:

– Դե այն ժամանակ էլ ասում էինք՝ ոնց կարող է առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացության՝ այդպիսի գաղտնի հրաման արձակվի: Կամաց-կամաց եկան դրան: Բացի դրանից, Ղարաբաղից զորք է եկել Հայաստան, բայց ասում էին՝ չէ՛, մեկ մարդ անգամ չի եկել:

– Այդ հրամանը հստակեցնում է այդ շրջանակը, և հենց այդ հրամանով կարելի է որոշել պատասխանատուների թիվն ու շրջանակը:

– Այո՛, այդ հրամանով ամեն մեկի վրա մի պարտականություն էր դրված:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում