Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը պետք է աշխատանք տաներ՝ ադրբեջանցիների «բերանը լեզու չդնելու համար». Տարածքային ամբողջականությունը սատարելու մասին բանաձև՝ ԵԽ-ում

Եվրախորհրդարանը հունվարի 15-ին ընդունել է բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Ընդունված բանաձևի տեքստն առայժմ Եվրախորհրդարանի կայքում տեղադրված չէ, բայց հասանելի է զեկույցի նախնական տարբերակը, որը հրապարակվել էր դեռ դեկտեմբերին: Տեքստում, մասնավորապես, նշվում է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ սատարելու Ուկրաինայի և Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ համաձայն միջազգային իրավունքի, նորմերի և սկզբունքների՝ ավելացնելու համար աջակցությունը հակամարտությունների ազդեցությունը կրող, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ու փախստականներին և կանխելու երրորդ երկրների, մասնավորապես Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձերը:

Բացի այդ, բանաձևի տեքստում նշվում է, որ ԵՄ-ն մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը հակամարտությունների լուծման ճանապարհին և վերահաստատում իր այն տեսությունը, որ ԱլԳ բոլոր երկրներում հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավական նորմերին և սկզբունքներին համապատասխան: ԵՄ-ն նաև ընդգծում է միջազգային իրավունքի վրա հիմնված պրոակտիվ դիրքորոշման կարևորությունը՝ Արևելյան հարևանության երկրների ձգձգվող հակամարտություններում: Բանաձևի տեքստում նշվում է, որ ԵՄ-ն դատապարտում է վրացական տարածքներ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի շարունակվող ռազմականացումը և կոչ է անում Ռուսաստանին կատարել միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները: Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի անունը Արևելյան գործընկերության երկրների մեջ առանձնացված չէ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ սա նման բովանդակությամբ առաջին բանաձևը չէ: «Ամբողջ խնդիրն այն է, թե հետո այն ինչպես է մեկնաբանվելու ու կատարվելու։ Մենք գիտենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատը Մինսկի խմբի համանախագահների ֆորմատում է և ոչ՝ Եվրախորհրդի։ Եվ հետո՝ չէ՞ որ մեկ անգամ չէ, որ հայկական կողմն ասել է, որ Արցախի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Ճիշտ ձևով քարոզեք, առանց Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ ինչո՞ւ պետք է հետաքրքրի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Պողոսյանի՝ տեղեկատվական դաշտում խնդիրների ժամանակ հաղթում է այն կողմը, որը կարողանում է իր տեսակետները ավելի հզոր ձևով ներկայացնել ու օգտագործել. «Սա և՛ լոբբինգի հարց է, և՛ նաև երկրի սեփական կշիռը պետք է այնքան բարձրացնես, որ աշխարհը լսի քո տեսակետը և ոչ՝ Ադրբեջանի։ Հիմա Ադրբեջանը ամեն տեղ դրա համար օգտագործում է իր էներգետիկ դերակատարումը, մենք էլ գտնենք մերը, որ դառնանք Ադրբեջանից կարևոր։ Որպեսզի նման հարցերը մեզ չմտահոգեն, պետք է շատ հզոր տնային աշխատանք կատարենք՝ Հայաստանի զարգացման, ամբողջ աշխարհով մեկ հայության միասնականության, իրար տեր կանգնելու, իրար փայփայելու համար, բացատրելու, որ հայ աշխարհի նման միասնական ազգ չկա, և որ մեզ չեն կարող վախեցնել այս կամ այն բանաձևերով, և նույնիսկ եթե ընդունեն, հաջորդ տարի ստիպված լինեն փոխել կամ այլ մոտեցում ցույց տալ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պետք է գտնել միատեսակ ձևակերպում, որն ինչ-որ չափով ընդունելի կլինի մեզ համար: «Եթե կոնկրետ գալիս են այն հարցին, թե որ հակամարտությունն ինչպես պետք է լուծվի, ապա եթե հայկական կողմն այդ անգամը բաց է թողնում ու չի կարողանում ոչինչ անել, ապա հաջորդ անգամ հասնի նրան, որ առանձին կետ լինի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունի Մինսկի խումբը, և նաև այն երեք սկզբունքները, որ մեզ համար մշտապես ընդունելի են եղել»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

ՄԱՀՀի փորձագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է՝ նման բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն, բայց ցանկալի է, որ դրանք չընդունվեն: «Սա որոշակի սփոփանք է Ադրբեջանի համար։ Հայաստանը Եվրախորհրդարանում ներկայացված չէ, բայց լավ կլիներ, որ աշխատեինք ԵԽ-ում ընդգրկված կուսակցությունների հետ։ Փաստացիորեն դա չեն արել կամ լավ չեն աշխատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ հայկական կողմը պետք է ակտիվ լինի. «Որպեսզի ադրբեջանցիների բերանում լեզու չդնենք։ Եվ երկրորդ՝ նախկինում իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, ԵԺԿ-ի անդամ էր ու այդ խողովակով կարողանում էր հարցեր լուծել, հիմա «Քաղաքացիական պայմանագիրն» ընդունել է առանց «իզմերի» քաղաքականությունը, եվրոպական ոչ մի կուսակցության, բլոկի չի անդամակցում, և սա էլ ինչ-որ առումով խնդիր է։ Եթե անդամակցես՝ քո կապերն ավելի կմեծանան, իսկ այսպես ավելի փոքր հնարավորություններ կան։ ԵԽ-ում իշխում է ԵԺԿ-ն, նախկինում հնարավոր էր աշխատել, իսկ հիմա միգուցե ինչ-որ բաներ և արել են, բայց փաստացի ունենք Հայաստանի դեմ բանաձև»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում