Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զորք է ուղարկում Լիբիա: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հայտնի է, որ նրանք կօգնեն Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջին: «Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա՝ Լիբիայի օրինական կառավարության կայունությունը պահպանելու համար», – ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը խոստացել էր դաս տալ Լիբիայի դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարին վերջինիս՝ զինադադարից հրաժարվելուց հետո: Նա ասել էր, որ «ապստամբ Հաֆթարը» փախել է Մոսկվայից Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելուց հետո: