Երևանի «Փյունիկ»- ֆուտբոլային ակումբում նոր նշանակումներ են եղել:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն ունի նոր մամուլի խոսնակ, այդ պաշտոնը կստանձնի Հայկազ Մկրտչյանը: «Փյունիկ» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալբերտ Սարգսյանը, իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը՝ Սուրեն Չախալյանը։
Ալբերտ Սարգսյանը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելը «Փյունիկ» ՖԱ-ում ծավալել է մարզչական գործունեություն:
Սուրեն Չախալյանը 2019/20 մրցաշրջանում հանդիսացել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար: