Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է անպարտելիության շրջանը Սևիլիայի միջազգային մրցաշարում:
Իսպանիայում ընթացող Սևիլիայի բաց մրցաշարի 6-րդ տուրում Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մյուս առաջատարի՝ Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տոնեց:
Այժմ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Հարությունյանը 5,5-ական միավորով մրցաշարի առաջատարների շարքում են: