Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական ակումբների դիրքը համաշխարհային ֆուտբոլում 2020 թվականի սկզբին

2019 թվականին հայկական ակումբների ելույթները եվրոպական ասպարեզում կարելի է համարել ընդհանուր առմամբ հաջողված: Մասնավորապես, մեր թիմը պատմական արդյունքներ գրանցեց եվրագավաթների խաղարկությունում՝ վարկանիշային միավորներ վաստակելով Հայաստանի համար:

Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի հունվարին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Մեր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 786-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:

Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունւմ: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 772-րդ հորիզոնականում է:

ՀՀ փոխչեմպիոնին 34 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը:

Ամիսներ առաջ լավագույն 1000 ակումբների շարքում էր նաև հայկական մեկ այլ ակումբ՝ «Գանձասար-Կապանը»: Վերջինս 2019-ին ոչ այնքան հաջող ելույթների պատճառով դուրս է մնացել վարկանիշային աղյուսակից:

Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 610-րդ, «Նեֆթչին»՝ 686-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 750-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 884-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 869-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ:

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում «Բարսելոնան» պահպանում է առաջատարի դիրքը: Clubworldranking-ի վարկածով՝ իսպանական ակումբն ունի 15620 միավոր: «Բարսելոնան» շարունակում է զգալիորեն գերազանցել երկրորդ տեղում գտնվող արգենտինական «Լիվերպուլին»: Վերջինս ունի 15331 միավոր: Երրորդը իսպանական «Վալենսիան» է, իսկ բրազիլական «Ֆլամենգոն» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ 6-րդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է, որին հաջորդում են բրազիլական Մադրիդի «Ռեալը», մեքսիկական «Մոնտերեյը», արգենտինական «Բոկա Խունիորսը» և բրազիլական «Պալմեյրասը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 42-րդ հորիզոնականում է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 81-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 51-րդն է, «Կրասնոդարը»՝ 75-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 88-րդը: Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության:

Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 3 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 192-րդն է: Նշենք, որ 2019 թվականի վերջին Տեր-Զաքարյանը գտնվում էր աղյուսակի 223-րդ հորիզոնականում։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 910-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 950-րդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում