Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին տարվա առաջին միջազգային մրցաշարին կմասնակցի 10 մարզիկով:
Ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ ՝97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Ֆրանսիայի մրցաշարը կմեկնարկի հունվարի 18-ին և կեզրափակվի հաջորդ օրը` 19-ին: