«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը բազմաթիվ լրացումների կարիք ունի՝ կապված ինչպես ակնհայտ տեխնիկական պատճառների, այնպես էլ մի շարք իրողությունների հետ, որոնք առաջ են եկել վերջին տարիներին մեդիածառայությունների ոլորտում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը։