Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Հայաստանում չի կարող օրինական ճանապարհ բացվել խունտա ձևավորելու համար

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումները շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Այն բանից հետո, երբ Վանեցյանը հայտարարեց իր պաշտոնից հրաժարական տալու մասին, ակտիվորեն շրջանառվում էր վերջինիս՝ քաղաքական դաշտ մուտք գործելու հնարավորությունը, որն, ի դեպ, ինքը չէր բացառել և այս ընթացքում հանդես է եկել գործող իշխանությունների հասցեին ամենասուր քննադատություններով։ Ի դեպ, նրա վարկանիշի վրա որոշակի անդրադարձ թողեց նաև օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում նրա մասին հրապարակված նյութը, համաձայն որի՝ դեռ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նա լրատվամիջոցներից մեկի հետ պայմանավորվածության է եկել վարչապետի ընտանիքի հասցեին սուտ տեղեկություններ հրապարակելու  շուրջ և ենթադրաբար նաև վճարել այդ ծառայության դիմաց։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Վանեցյանին արհեստականորեն փորձում են քաղաքական ֆիգուր դարձնել: «Տեսան Քոչարյանից ոչինչ դուրս չի գալիս, անցան Վանեցյանին։ Բայց ես մի խնդիր եմ տեսնում, միակ վտանգը Ռուսաստանի հետ կապերն են։ Մենք մինչև հիմա չգիտենք՝ Հայաստանի ԱԱԾ-ն հայկակա՞ն կառույց է, թե՞ ռուսական ԿԳԲ-ինն է։ Բայց մնացած առումով ես որևէ վտանգ չեմ տեսնում, նա ընդամենը ներդրված մեկն է եղել։ Մի պահ քամի բարձրացավ օլիգարխիայի դեմ պայքարի հարցում, բայց մեր ժողովուրդն իմաստուն է, նրա նկատմամբ ակնածանք չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի, սակայն, նա չի կարող լինել Ռուսաստանի ուժայինների նախընտրած թեկնածուն քաղաքական դաշտում. «Մենք ունենք պետություն, նման բաներ պետք չէ խոսել։ Մենք վարչապետի թիկունքին ենք, ուզում է ռուսական ուժային լինել կամ մի որևէ կորած երկրի ցանկացած մարդ, մեզ դա չպետք է մտահոգի։ Ակնհայտ օրինաչափություն է՝ Քոչարյանից ու Սորոսից ոչինչ չստացվեց, հիմա նոր ֆիգուր է առաջ մղվում, ինձ թվում է՝ ներսից։ Ռուսաստանը սովորաբար ծախվածներին տեր չի լինի, ուստի չեմ կարծում, թե մեծ խաղադրույքներ արվեն նրա վրա։ Մենք մեր քայլերով գնում ենք դեպի անկախության ու պետականության ամրապնդում, և մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին։ Քոչարյանից ոչինչ չստացվեց՝ նստելու է, ինքն էլ, Սերժն էլ՝ իրենց արածների համար»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝   ուժային կառույցները՝ հատկապես անվտանգության կառույցների այն ղեկավարները, որոնք ի պաշտոնե  գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեն, պետք է հստակ կանոնակարգումների ենթարկվեն: «Հստակ ձևակերպումներ են պետք օրենքում, որ պաշտոնաթողությունից հետո տասը տարի շարունակ չկարողանան քաղաքականությամբ զբաղվել։ Կից պետք է ներկայացվի այն գերատեսչությունների, ծառայությունների ցանկը, որոնց ղեկավարների կամ փոխղեկավարների վրա դա կտարածվի։ Այդ օրենսդրական բացը Հայաստանում պետք է լրացվի, որովհետև Հայաստանում չի կարող օրինական ճանապարհ բացվել խունտա ձևավորելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Վանեցյանը քաղաքական ֆիգուր չէ, կարող է քաղաքական դերակատար, գործիք լինել այլոց համար. «Որովհետև նրա քաղաքական կարողությունները զրոյական են, նա քաղաքականությամբ երբեք չի զբաղվել ու չի էլ կարող զբաղվել, որովհետև չունի քաղաքական մտածողություն։ Իսկ իշխանությունները, բացի այն օրենսդրական կարգավորումներից, որի մասին ես խոսեցի, նաև մի անելիք էլ կարող են  ունենալ. ուշադիր լսեն՝ ինչ է ասում պարոն Վանեցյանն ու անեն դրա տրամագծորեն հակառակը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում