«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 16-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական զարգացումներին, անդրադարձավ նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևի հրաժարականին.«Կարծում եմ, որ դրանք առաջին հերթին և գլխավորապես Ռուսաստանի ներքին գործընթացներն են։ Ինչպես հասկացանք՝ որոշակի կադրային փոփոխություններ կլինեն, նորմալ գործընթաց է։ Շատ բան չեմ կարող ասել, որովհետև շատ շատերի համար դա անսպասելի էր։ Բնականաբար մենք ուրախ կլինենք, որ մեր ռազմավարական գործընկեր պետությունում ամեն բան լավ ընթանա և բոլոր փոփոխություններն ավելի լավ տեղ տանեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում