Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արժեհամակարգային հեղափոխություն և հակահեղափոխություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը Քննչական կոմիտեում հարցաքննության ներկայանալու մասին, արժանացավ լայն քննարկումների ու ամենատարբեր գնահատականների: Հանրության մի մասը տեղեկությունն ընդունեց իբրև երկրում էական փոփոխությունների, իրական ժողովրդավարության, հաշվետվողականության մի դրսևորում, մեկ այլ հանրային շերտ կամ խումբ էլ գնահատեց իբրև թատրոն, այն շատ խնդիրների ֆոնին, որ առկա են երկրում հեղափոխությունից հետո էլ: Արդյոք սա այն դե՞պքն է, երբ ճշմարտությունը մեջտեղում է: Թերևս, ոչ: Այստեղ ճշմարտությունը, թերևս, վերևում է, այդ ամենից վեր, որտեղ արժեհամակարգային հեղափոխության օրակարգն է: Նիկոլ Փաշինյանի քայլն արժեհամակարգային հեղափոխության մի փոքր փորձ է, բավականին էական փորձ, ինչպես, օրինակ, ռեստորաններում և սրճարաններում զուգարանների խնդրի բարձրաձայնումը: Ու միանգամայն տրամաբանական է, սպասելի, որ հանրության շրջանում այդ փորձն ընդունվում է հեգնանքով, անգամ սվիններով, գնահատվում՝ թատրոն:

Այլ կերպ, արժեհամակարգային հեղափոխության կարիք թերևս չէր լինի: Ի վերջո, հանրության մի մասն այդպես արձագանքում է իր համար խորթ երևույթների, իր արժեհամակարգային միջավայրից դուրս գտնվող երևույթների, որոնք ինքը գնահատում է, բայց համարում, որ այդ իրողությունները պետք է ընկնեն օդից, իսկ կառավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է զբաղվեն գործով: Անկասկած, պետք է զբաղվեն գործով, լուծեն երկրի համար կարևոր ներքին ու արտաքին խնդիրներ: Բայց նրանց գործի մի կարևոր մաս է նաև հենց արժեհամակարգային հեղափոխության գեներացիան, այն իրականությանը մոտեցնելը, իրականություն դարձնելը: Իսկ դրա համար, այո, գործիքներից մեկը թեկուզ և թատրոնն է, ինչպես որ, այսպես ասած, իրական թատրոնն է նաև հանրությանը արժեքներ, գաղափարներ, մտորելու առիթներ փոխանցելու կարևոր միջոց: Կառավարությունն էլ, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ պետք է օգտվեն այդօրինակ միջոցներից, հանրությանը փոխանցելով նոր արժեքները, մտածողության նոր «կոդերը»:

Քննչական կոմիտեում հարցաքննության մասին տեղեկությունը այդ գործն անելու՝ վարչապետ Փաշինյանի մի փորձ էր, իր հանրային ընկալման հասկանալի և օբյեկտիվ հակասականությամբ: Փորձերն անշուշտ պետք է շարունակել, այդ հակասական ընկալումները վկայում են հենց դրա, ոչ թե այն դադարեցնելու մասին: Բայց պետք է շարունակել թերևս առավել հղկված, առավել պատրաստված, առավել համակարգված, հայեցակարգված: Այլ կերպ ասած, այդ գործով պետք է զբաղվի ոչ միայն վարչապետը, այլ գործնականում կառավարող մեծամասնությունն ամբողջությամբ: Ու այդ գործում հանրությունը պետք է տեսնի իսկապես կազմակերպված ամբողջականություն: Եվ վարչապետն էլ, կառավարող մեծամասնությունն էլ դրանով պետք է զբաղվեն ոչ թե հանպատրաստից, այլ հանգամանալից մշակված և պատկերացված մարտավարությամբ ու ռազմավարությամբ:

Այլապես, ստացվում է, օրինակ, որ վարչապետը կարող է հրապարակել լուսանկար Քննչական կոմիտեից, թե ինչպես մի ամբողջ պետության առաջին դեմք, նստած Քննչական կոմիտեի քննիչի առաջ և պատասխանում նրա հարցերին, միաժամանակ համացանցում կարող է հրապարակվել պետական պաշտոնյաների մասնակցությամբ լուսանկար կառավարող մեծամասնության տոնական խնջույքից՝ հանրությանը ծառայելու պաթետիկ մակագրությամբ:

Գործնականում, միաժամանակ տեղի է ունենում կառավարող մեծամասնության ձեռքով իրականացվող արժեքային կամ արժեհամակարգային թե՛ հեղափոխության, թե՛ հակահեղափոխության փորձ: Իսկ դա անշուշտ թողնում է իր նստվածքը, և այն ավելի թանձր է լինում, սովորաբար, այսպես ասած, ի բնե հանգամանքներից ելնելով, քան այն նստվածքը, որ անկասկած մնում է նաև հաջողված կամ դրական փորձից կամ փորձերից հետո: Ի վերջո, բարեգործության դեպքում է, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը: Արժեհամակարգային հեղափոխության պարագայում երկու ձեռքը պետք է անեն նույն գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում