Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Արհեստական մոնոպոլիստը և նրա արկածները «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքանիշին /բրենդին/ տիրանալու ժամանակ

Դիմում եմ Ձեզ պարոն Աշոտ Արսենյան և ցանկանում եմ Ձեզ հիշեցնել, իսկ ՀՀ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել այն ապօրինությունների և հանցավոր գործողությունների վրա, որոնք Դուք թույլ եք տվել «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքանիշը յուրացնելու և Ձեզ համար մենաշնորհ ստեղծելու ճանապարին:

1990-ական թվականnերի սկզբին, երբ ազատականացվեց Հայաստանի տնտեսությունը մի շարք գործարաններ ձեռնամուխ եղան և Ջերմուկ քաղաքում և Վայոց Ձորի մարզում հիմնեցին և գործարկեցին «Ջերմուկ» հանքային ջրերի արտադրության գործարաններ և արտադրամասեր: Այդ ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզում ստեղծվել էր շուրջ 18 հանքային ջրերի գործարաններ և արտադրամասեր, որտեղ աշխատում էին 612 աշխատող ձեռքեր: Այդ ժամանակ նաև իմ կողմից հիմնվեց «Ջերմուկ Սուպեր Գրուպ» ՍՊԸ-ն, կառուցվեց գործարան Ջերմուկ քաղաքում և այդ գործարանը 1996 թվականից արտադրում և շշալցնում է ՀՀ տարածքում և Ռուսաստանի Դաշնությունում իրացնում էր «Ջերմուկ» բարձր որակի հանքային ջուր: Այդ ժամանակհատվածում մինչև 2001թ-ը Դուք աշխատում էիք որպես  Ջերմուկ քաղաքի քաղաքապետ: Օգտագործելով Ձեր պաշտոնական դիրքը և լիազորությունները, օգտվելով Ձեզ հովանավորող Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարների հովանավորչությունից Դուք 1998-2001 թվականներին սուբոտաժ և ապօրինի գործողություններ սկսեցիք կատարել «Ջերմուկ» արտադրող ընկերությունների դեմ: Բացատրեմ թե ինչումն էր կայանում Ձեր գործողությունները՝ Դուք կազմակերպեցիք, որ սոլայայուղ և պրոպան գազ լցվի ջերմուկ արտադրվող ընկերությունների խողովակաշարերի և տարաների մեջ, որպեսզի դրանք չկարողանան հանքային ջուր արտադրել: Նման բան կատարվել է նաև իմ գործարանի նկատմամբ, որի հետևանքով ես որոշակի երկար ժամանակով չեմ կարողացել հանքային ջուր արտադրել՝ մինչև համակարգի մաքրումը: Նույն ճանապարհով և միջոցներով գործեցիք նաև «Ջերմուկ մայր գործարանի» դեմ: 1999 թվականին ստեղծեցիք Ջերմուկ Գրուպ ընկերություն և ջրերի շշալցման գործարանը: Միայն հիշեցնեմ, որ երբ իմ գործարանը աշխատում և արտադրանք էր տալիս «Ջերմուկ Գրուպ»-ի գործարանի տարածքի տեղում Ջերմուկի քաղաքացիները կարտոֆիլ էին աճեցնում, իրավասու «Ջերմուկ» անվանումը ես գրանցել էի 1998թ. մտավոր սեփականության գործակալությունում, իսկ Դուք 1999թ.:

Ձեր համար ստեղծելով արտոնյալ պայմաններ և ստանալով հովանավորնների արտոնությունները Դուք սկսեցիք մեծ քանակությամբ անորակ ջերմուկ հանքային ջրի արտադրություն: Միաժամանակ օգտվելով Ձեր պաշտոնական դիրքից՝ Ջերմուկի քաղաքապետի լիազորություններից, սկսեցիք ապօրինի քանդել մյուս արտադրողների խողովակաշարները և փակել նրանց արտադրությունները: Փակվեցին շուրջ 18 արտադրություն, աշխատանքից զրկեցին 612 տարբեր որակավորման մասնագետներ և դրանց զգալի մասը լքեց Հայաստանի Հանրապետությունը՝ աշխատանք փնտրելով այլ երկրներում:

18 արտադրությունների հիմնադիրները դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին: Նրանց ընդունում է նախագահի խորհրդական Արմեն Գևորգյանը, մանրամասները ճշտելով որ համընկնում է իրականությանը, նույն օրը անմիջապես զեկուցում է ՀՀ նախագահին և ՀՀ նախագահը քաղաքապետի պաշտոնից ազատում է Աշոտ Արսենյանին, 2001թ. նոյեմբերի 17-ին:

Սակայն այդքանով չի սամանափակվում Ձեր ապօրինությունները, դրանք շարունակվում են մինչ օրս: 2001թ. ապօրինի՝ առանց թույլատվության Ձեր կողմից, գետի և Ձեր գործարանի հարևանությամբ փորվեց 25-30 մետր խորությամբ հորատանցք, որտեղից դուրս է գալիս ցածր որակի և ստանդարտներին չհամապատասխանող «Ջերմուկ» 3 բնական աղբյուրներին չհամապատասխանող հանքային ջուր, որից մինչև այսօր շշալցնում եք և խաբում միլիոնավոր սպառողների: 2001թ-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից՝ «Ադամանդ Կ» ընկերության հայցադիմումի հիման վրա կայացավ վճիռ և արգելվեց այդ հանքահորի շահագործումը, սակայն Դուք նորից օգտվելով Ձեր հովանավորների աջակցությունից մեկ տարի հետո ապօրինի ձեռք բերեցիք այդ հանքի շահագործման լիցենզիա: Այժմ պարզաբանեմ, թե ինչու է Ձեր կողմից շշալցվող հանքային ջուրը ցածր որակի է և միջազգային շուկայում իր տեղը չի գտնում: Խորհրդային միության տարիներին հայկական «Ջերմուկ» հանքային ջրի քիմիական բաղադրությունը համահավասար էր Չեխական «Կարլովի Վարի» հանքային ջրի բաղադրությանը և միջազգային մեծ ճանաչում ուներ, այն օգտագործվում էր նաև խորհրդային միության կառավարվող բարձր խավի կողմից, նույնիսկ «Կրեմլում» և բարձր գնահատական էր տրվում «Ջերմուկի» որակին, որովհետև դա բնական 3 աղբյուրների մատակարարած հանքային ջուրն էր: Իսկ Ձեր կողմից շշալցվող ջերմուկը ունի ցածր որակ, որի պատճառով տեղ չի գտնվում միջազգային շուկայում: Ասեմ ավելին, Ռուս Վրացական կոնֆլիկտի հետևանքով, երբ արգելվեց «Բորժումի» հանքային ջրի ներկրումը Ռուսաստանյան շուկա, լայն հնարավորություն տրվեց «Ջերմուկ» հանքային ջուրը մեծ ծավալներով Ռուսաստանյան շուկա արտահանելու և իրացնելու համար, սակայն ցածր որակի պատճառով, Ջերմուկը մեծ ծավալով չսպառվեց ռուսական շուկայում: Նշեմ որոշ թվեր:

Հանրապետական Կուսակցության Մենաշնորհ նվեր ստացած «Ջերմուկ Գրուպը» տարեկան վաճառում է 10 միլիարդ դրամի հանքային ջուր, որից միայն 23%-ն է արտահանում Ռուսաստան և ԱՊՀ շուկա, ցածր որակի պատճառով: Մինչդեռ մենաշնորհը վերացնելու և բարձր որակի ջուր արտադրելու դեպքում այդ թվերը կարող էին մի քանի անգամ բազմապատկվել: Մի հարց ևս պարոն Արսենյան, ինչու՞ Դուք Ձեր առողջարանի համար /բուժական նպատակներով օգտագոծելու համար/ ձեռք եք բերում «Ադամանդ Կ» ընկերության իսկական բնական հանքային ջուրը, իսկ շշալցման համար օգտագործում եք ցածր որակի ջուր: Այստեղ պատասխանը ակնհայտ է, քանի որ շշալցվող ցածր որակի հանքային ջրի ինքնարժեքը ավելի ցածր է: Եվ հետաքրքրական է ևս մի փաստ ՀՀ պետական ստանդարտների մարմինները ինչու առ այսօր այդ հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձնում, սակայն պետք է դարձվեր, քանի որ Ձեր կողմից արժեզրկվում է ազգային հարստությունը: 2011թ-ին Ձեր և Ձեր հովանավորների անօրինականությունը հասավ գագաթնակետին՝ Դուք վերջնականապես, հակասահմանադրական ճանապարհով, Ազգային Ժողովի միջոցով սեփականաշնորհեցիք «Ջերմուկ» հանքային ջրի բրենդը և մյուս արտադրողների առջև փակեցիք «Ջերմուկ» հանքային ջուր շշալցնելու բոլոր հնարավորությունները: Զարմանալին այն է, որ Դուք և Ձեր կարճամիտ հովանավորները, անձնական բարեկեցությունը ապահովելու նպատակով յուրացրեցիք ազգային հարստությունը, դրանով միլիարդավոր դրամների վնաս պատճառելով 18 ջուր արտադրողներին, Հայաստանի տնտեսությանը և Հայսատանի Հանրապետության շահերին: Այստեղ հաշվարկը շատ պարզ է, մի քանի արտադրողների դեպքում կապահովեր մրցակցությունը և ավելի լայն շուկաներ նվաճելու հնարավորությունը, ինչդեռ Ձեր կողմից շշալցվող ցածր որակի հանքային ջրի պարագայում դա ավելի բարդ է և անհնար կամ այդպիսի հնարավորությունները շատ չնչին են:

Ձեր այդ խարդավանքների զոհը դարձա նաև ես և իմ ընկերությունը: Ձեր կողմից շուրջ երեք  տասնյակի հասնող կեղծ դիմումներ և բողոքներ ներկայացվեցին տարբեր մարմիններ՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, հարկային մարմիններ և 2019թ. դեկտեմբերի 7-ին ձեռքդ հասավ նաև Արցախի Հանրապետության Ոստիկանություն:

Այդ դիմումների պատճառով պարբերաբար փակվեց իմ գործարանը, ապօրինի ստուգումներ կատարվեցին, ապօրինի ակտեր կազմվեցին, որոնք իհարկե հետագայում վերացվեցին: Ձեր դիմումի հիման վրա 2016թ-ին դեկտեմբերի 1-ին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործների գլխավոր վարչության /6-րդ վարչություն/ կողմից ապօրինի ներխուժում կատարվեց գործարան: Ձեր հայտնած կեղծ լուրերի հիման վրա կազմվեց 55 միլիոն դրամի հարկային ակտ, գործարանը՝ «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ն, որը շշալցնում էր միայն աղբյուրի խմելու ջուր, փակվեց և հնարավորություն չտրվեց աշխատելու: Հետագայում, 55 միլիոն դրամի հարկային ակտ անվավեր ճանաչվեց, Ձեր կողմից տրված ոչ ճիշտ տեղեկատվության պատճառով:

Պարոն Արսենյան, երևի Ձեզ զարմացնում է իմ այս դիմում-հայտարարությունը, սակայն ասեմ Ձեզ, չզարմանաք, քանի որ ես այն մարդկանցից եմ, որ մինչև վերջ (20 տարի է) ինչ պայքարում եմ իմ խախտված իրավունքները և կրած վնասները վերականգնելու համար: Ձեր և Ձեր հովանավորների /եթե անհրաժեշտ է, կարող եմ նշել նաև կոնկրետ անուններ, որոնցից մեկը այսօր Կառավարությունում բարձր պաշտոն է զբաղեցնում/ իմ հանդեպ թույլ տված ապօրինությունների պատճառով 2012 թվականից առ այսօր կրել եմ շուրջ 40.000.000 /քառասուն միլիոն/ ԱՄՆ դոլարի վնաս և ի վերջո մեղավորներից կստանամ այդ վնասների հատուցումը: 2012-2013 թվականներին կուլ չգնալով Աշոտ Արսենյանի շանտաժներին գործարանի համար ձեռք եմ բերել եվրոպական արտադրության երկու հոսքագծեր, որոնց արժեքը գերազանցում է 3 միլիոն ԱՄՆ դոլարը, մոնտաժել և վերազինել եմ գործարանը բերել եվրոպական ստանդարտի մակարդակի, դրա հետ մեկտեղ ձեռք եմ բերել «Ադամանդ Կ» ընկերության 47% բաժնեմասը և 2016թ. օտարել եմ իմ գործընկերներին և վերցրել եմ 3 լավագույն իրական ջերմուկ հանքային ջրերի հորատանցքից մեկը, որը նախկին կոռումպացված իշխանությունը՝ Արսենյանի հովանավորությամբ լիցենզիայի շահագործման թույլատվություն չէին տալիս: Թավշյա հեղափոխությունից հետո 2019թ. ինձ տրամադրեցին 50 տարվա շահագործման թույլատվություն: Վճարեցի պետ. տուրքը, բայց առ այսօր պարոն Արսենյանը խոչընդոտում է իմ աշխատանքներին, որպեսզի իրական հանքային ջուրը շուկայում և սպառողին հասանելի չլինի, բայց խոստանում եմ պարոն Արսենյանին 2020թ. փետրվարի 20-ից կվերսկսեմ մեծաքանակ արտադրությունը՝ իր բարձր որակով Հայաստանում և կարտահանեմ ԱՊՀ բոլոր երկրներ:

Ցանկացել եմ աշխատել, արտադրանք տալ, սակայն Ձեր՝ պարոն Արսենյան, կեղծ դիմումների և հաղորդումների հիման վրա գործարանի աշխատանքը դադարեցվել է, շուրջ 100 աշխատակից մնացել են առանց աշխատանքի և առանց ապրուստի: Ես, որպես Ձեզնից մեծ, խորհուրդ եմ տալիս, որ քո երիտասարդ ընտանիքի անդամներին չխառնես քո այս 20 տարվա հատորներով ստեղծած կեղտոտ լվացքաջրին, որը շատ ամոթալի է և անպատվաբեր:

Ուզում եմ ևս մեկ փաստի վրա ուշադրություն դարձնել, այս իշխանությունները կարծես թե շարունակվում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն կամ դրա կարիքը ընդհանրապես չկա:

Դիմել եմ տարբեր ատյանների և մարմինների վերը նշվածի վերաբերյալ, որոշը ասում են, թե բաց եմ թողել վաղերմության ժամկետները, իսկ մյուսների կողմից քար լռություն: Խնդրում եմ ասել պարոն կառավարիչներ, չեք ցանկանում Հայաստանի տնտեսությունը զարգացնել, թե Ձեզ գերել է Արսենյանի կողմից Երևանի քաղաքապետարանին երկու КАМАЗ մեքենա նվիրելու փաստը: Պարոն Արդարադատության նախարար, խնդրում եմ ասել վաղերմության ժամկետ բաց չթողնեի, ի՞նչ անեի, երբ ամբողջ կուսակցական և կառավարման համակարգը Արսենյանի հովանավորներն էին, իսկ երբ Դուք եկաք, վաղերմության ժամկետը արդեն վաղուց գնացել էր: Եվ ինչ, հիմնվելով օրենսդրության հնամաշ դրույթների վրա պետք է անտեսել Հայաստանի տնտեսության շահերը և զարգացումը և ի վերջո, երբ պետք է լուծվի «Ջերմուկի» շուրջ առաջացած թնջուկը, այդ ջրի արտադրությանը զարկ տրվի:

ՀՀ մեծարգո Վարչապետը հայտարարում է, որ Հայասատանի Հանրապետության ազգային հարստությանը արհեստական վնաս պաճառող պետական հովանավորությամբ ցանկացած անձ պետք է պատասխան տա իր ունեցվածքով և հատուցի ամեն ինչով: Իսկ ինչ է, հարգելի պարոն Վարչապետ, «Ջերմուկ» հանքային ջուրը ազգային հարստություն չէ, որը մեկ մոնոպոլիստի մեղքով միլիոնավոր լիտրերով բարձրակարգ հանքային ջուրը դառնում է առվակներ և գետի ջրեր ու հարստացնում հարևան հանրապետության ջրային ավազանը:

Գտնում եմ, որ այս դիմումս անպատասխան չի մնա Արսենյանի և իշխանական

այրերի կողմից և «Ջերմուկի» թնջուկը վերջնական լուծում կստանա, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը միլիարդավոր դրամների եկամուտներ:

Հայտնում և հրավիրում եմ, որ պատրաստ եմ հանրային քննարկումների և այդ ժամանակ կարող եմ ներկայացնել ավելի շատ փաստեր, քան վերը նշեցի:

 

Հարգանքներով՝                                        Ս. Բալայան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում