Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ամանորի մեկշաբաթյա հանգիստը մեր երկրի համար շռայլությո՞ւն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ամանորի հանգստի տևողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տևող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը և այլն։

Ինչպես հիշում եք, նախկինում ևս Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։

2017 թվականի վերջին Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր փոփոխել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքը, որով նախատեսվում էր կրճատել հանգստի ժամանակահատվածը` հունվարի 3–ը, 4–ը և 5–ը համարելով աշխատանքային:

Այսպիսի նախաձեռնությունը հիմնավորվում էր նրանով, թե նախածննդյան օրերի ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, և օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Սակայն հետագայում այս օրինագիծը մերժվեց՝ հաշվի առնելով, որ այդ երեք արձակուրդային օրերի կրճատումը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման տեսանկյունից մեծ արդյունք ունենալ չի կարող։

Այս հանգամանքը ապացուցվում է նաև միջազգային փորձով, երբ ամենաարագ զարգացող երկրներում երկարատև ամանորյա հանգիստ է տրամադրվում։

Եվ որպես առավել ակնառու օրինակ կարող ենք ներկայացնել Չինաստանի փորձը։ Ըստ լուսնային օրացույցի՝ Նոր տարին համարվում է ամենագլխավոր տոնը Չինաստանում:

Չինական Նոր տարին կամ, ինչպես իրենք են ասում, գարնանային տոնախմբությունը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի, տարվա ամենաերկարատև տոնն է։

Չինաստանում գարնանային տոնախմբության առաջին 5 օրվա ընթացքում բոլոր խանութները փակ են լինում՝ չհաշված, որ որոշ խանութներ փակ են լինում մինչև տոնակատարության ավարտը։ Նշենք, որ առաջ չինացիները Ամանորը նույնիսկ մի ամբողջ ամիս էին նշում, այնպես որ, երկու շաբաթը այդքան էլ շատ չէ:

Եվ ուշագրավ է, որ Չինաստանում Ամանորի առթիվ պաշտոնապես 7 օր արձակուրդ է տրամադրվում, սակայն իրականում արձակուրդները տևում են մինչև 15-20 օր: Ավելին, այս օրերին մատակարար ու առաքող կազմակերպությունները զգուշացնում են, որ «հունվարի 18-ից փետրվարի 3-ը Չինաստանում նշվում է Նոր Տարի, և բեռնափոխադրող ընկերությունները, պետական լոգիստիկ կառույցներն ու օնլայն խանութներն այդ օրերին չեն աշխատում»։

Այսուամենայնիվ, դա չի խանգարում, որ չինական տնտեսությունը զարգանա և մնա համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Չինացիները կարողանում են ոչ միայն լավ և արդյունավետ աշխատել տարվա ընթացքում, այլև ոչ պակաս լավ, ուրախության և խանդավառության առանձնակի զգացումով փորձում են հանգստանալ։

Եվրոպական շատ երկրներում էլ Սուրբծննդյան տոներին ու Ամանորին ընդհանուր առմամբ հանգստանում են 4-5 օր, որոշ դեպքերում՝ մեզ նման 7-8 օր, ու առանձնապես չեն դժգոհում:

Առավել ևս, որ ամենուր, Հայաստանում ևս, այդ օրերին աշխատում են արագ արձագանքման ծառայությունները, բուժհաստատությունները, մաքսային մարմինները, սննդի արդյունաբերությունը, սպասարկման օղակները, խանութները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում