Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Արցախի նախագահի ընտրություններով հետաքրքրված են ոչ միայն ԵԱՀԿ-ն, այլև Ադրբեջանը

Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հզոր Հայաստան կառուցելու համար ունենք ամեն ինչ՝ խելացի հասարակություն, բիզնեսի համար բարենպաստ միջավայր ու հրաշալի երկիր, որտեղ խաչվում են Հին ու Նոր աշխարհի քաղաքակրթությունները, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը իրար ձեռք սեղմելու համար նախեւառաջ պետք է ասեն. ԲԱՐԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Արցախում նախագահական ընտրություններից արդեն բավական կարճ ժամանակ առաջ միջազգային հանրությանը հղած այս ուղերձը հնչում է տարածաշրջանի երկրների տնտեսական հեռանկարների վերլուծությունից հետո: Եւ այստեղ կարեւորը ոչ այնքան մասնագիտական, որքան քաղաքական տերմինաբանությունն է, ինչը վկայում է, որ Արայիկ Հարությունյանի տեսլականը կարող է ընդհանուր իրավիճակ փոխել: Ընդ որում՝ թե ներարցախյան եւ առհասարակ հայկական, թե տարածաշրջանով հետաքրքրված ու այստեղ շահեր ունեցող երկրների պատկերացումներում:

Արցախի նախագահի թեկնածուն, ով տասը տարի գործադիր իշխանության ղեկավար է եղել, ներկայումս, որքանով կարելի է դատել նրա արտաքին շփումներից, նպատակադրված է իրացնել տնտեսական բավական լուրջ նախագծեր: Երկրի մրցունակությունը, նրա անվտանգությունը, քաղաքացիների բարեկեցությունը պայմանավորված են տնտեսությամբ: Եւ, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, հաջողության հասնում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները եւ ճշգրիտ կանխատեսել զարգացումները: Արցախի նախկին վարչապետի տնտեսագիտական դիտարկումներն արված են հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի, հնարավորությունների մասնագիտական գնահատման հիման վրա: Ընդսմին, նա հայ իրականությանը լավատեսությամբ ներշնչվելու ուղերձ է հղում: Սա կարեւոր հանգամանք է, եթե նկատի ունենանք, որ ապագայի արցախյան պատկերացումները մինչ այդ հիմնականում խարսխվում էին պաթետիկայի վրա: Հանրությանը հղվում է գիտականորեն հիմնավորված ազդակ՝ տեսանելի ապագայի կտրվածքով:

Դրվում է նպատակ՝ մոտակա տարիներին հասնելու տնտեսական տպավորիչ ցուցանիշների, որոնք էականորեն կփոխեն հայկական իրականությունը: Նախընտրված է հայկական տնտեսական նորացման գործոնի միջազգայնացումը՝ որպես տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ քաղաքակրթական համերաշխության ու համագործակցության երաշխիք: Որքան էլ չհրապարակայնացվի, ակնհայտ է, որ Արցախի նախագահի ընտրություններով հետաքրքրված են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, այլեւ տարածաշրջանային դերակատար երկրները: Այդ թվում եւ՝ Ադրբեջանը: Արցախի նախագահի թեկնածուն բոլորին հղում է հայկական գործոնը որպես ռազմա-քաղաքականորեն կայացած եւ տնտեսապես ամբողջացող իրողություն ընդունելու եւ այդ հիմքով փոխշահավետ համագործակցություն կառուցելու հստակ ուղերձ: Դա, ամենայն հավանականությամբ, կգնահատվի ըստ էության: Եւ տարածաշրջանում իրավիճակ կփոխվի: Կամ, ավելի ճիշտ, արդեն իսկ փոխված իրավիճակին Արցախի լիարժեք մասնակցության հեռանկար կբացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում