Լիբանանի զինված ուժերը և ոստիկանությունը վերահսկողության տակ են վերցրել այն տարածքը, որտեղ գտնվում է Բեյրութում Ռուսաստանի դեսպանատունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Տվյալ պահին դեսպանատան մոտ իրավիճակը կայուն է, զինվորականները փակել են այն հատվածի մատույցները, որտեղ տեղի են ունեցել զանգվածային անկարգությունները։ Մնացած ցուցարարներին ուժի կիրառմամբ ցրել են Լիբանանի ներքին անվտանգության ուժերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունեցել։