Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Ռուսաստանի դեսպանատան մոտ նռնակներ են պայթել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդել է դեսպանորդ-խորհրդական Վյաչեսլավ Մակսուդովը, դեսպանատան տարածքում արցունքաբեր գազով երկու նռնակ է պայթել։ Դիվանագետներն ու նրանց ընտանիքները չեն տուժել։
Բեյրութում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցուցարարների և ոստիկանների բախումներ են տեղի ունենում, հաղորդում է Ռիա Նովոստին։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ուժ է կիրառում։ Նաև օգնություն է ցուցաբերվում քարերից և շնչահեղձությունից տուժածներին, որոնց թվում լրագրողներ կան։