Bitdefender հակավիրուսային ծրագրերի մշակողն անվանել է սմարթֆոնի համար առավել վնասակար հավելվածները: Ծրագրերի ցանկը հրապարակվել է ընկերության կայքում:
Android-ի ծրագրերում, որոնց թվում կան գրասենյակային ծառայություններ և խաղեր, գովազդի ցուցադրման ալգորիթմ են հայտնաբերել: Ծրագիրը տեղադրելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում չափավոր քանակությամբ պաստառներ են ցուցադրվել, բայց հետո գովազդը ցուցադրվել է բարձր հաճախականությամբ: Փորձագետները ճշտել են, որ ի հայտ եկող գովազդը ոչ միայն խանգարել է ծրագրերի նորմալ օգտագործմանը, այլև զգալիորեն ծանրաբեռնել է սմարթֆոնների պրոցեսորը, ինչը բացասաբար է անդրադարձել սարքերի ինքնավարության վրա:
Google Play կատալոգում փորձագետները նյարդայնացնող գովազդներով և սմարթֆոնների մարտկոցով սնվող 17 հավելված են հայտնաբերել: Դրանց թվում էին Car Racing 2019 մրցավազքի սիմուլյատորը, 4K Wallpaper և Backgrounds 4K HD պաստառներով պատկերասրահները, Explorer ֆայլ-մենեջերը և այլ ապրանքներ: Նշվում է, որ վնասակար հավելվածներն ընդհանուր առմամբ ներբեռնվել են ավելի քան 550 հազար անգամ: