Ալբանիայի իշխանությունները երկրից վտարել են երկու իրանցի դիվանագետների: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ Ալբանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային հղումով:
«Իրանի Իսլամական հանրապետության երկու ներկայացուցիչներին խնդրել ենք անհապաղ լքել Ալբանիայի Հանրապետության տարածքը»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Ըստ Reuters-ի, վտարման պատճառը եղել է իրանցիների մասնակցությունը իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործողություններին: Գործակալության տվյալներով, հնարավոր է խոսքը լրտեսության կասկածների մասին է:
2018 թ.-ի դեկտեմբերին Ալբանիան վտարել էր իրանցի երկու դիվանագետների, իբր, ապօրինի գործողությունների համար, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը: