Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Կառավարության կողմից կա անգործություն. Եթե «Լիդիանը» դիմի արբիտրաժային դատարան, Հայաստանի դիրքերը լինելու են ավելի թույլ

Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020 թվականի փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ։ Բորսայի կայքի փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է։

Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս այն կանդրադառնա ընկերության հետագա գործունեության վրա․ «Առաջին լրատվական»-ի հարցին բնապահպան, իրավապաշտպան Նազելի Վարդանյանը պատասխանեց․ «Բորսաներում սակարկությանը մասնակցում են ցուցակագրված ընկերությունները, և «Լիդիանը» Տորոնտոյի բորսայի ցուցակներում։ Դեկտեմբերի 26-ից դադարեցվել է բաժնետոմսերի վաճառքը, և արդեն զգուշացրել են, որ փետրվարի 5-ից կհանեն ցուցակներից։ Այսինքն՝ արգելված է որևէ սակարկություն և բաժնետոմսերի վաճառք։ Թե հետագայում ինչ կլինի, դա ժամանակը ցույց կտա, իսկ այս պահին նրանք դիմել են Կանադայի դատարան, որպեսզի իրենց պարտքի հարցը լուծեն։ Սա սկսվել է շատ ավելի վաղ, երբ պարտատերերը հետաձգեցին պարտքի մարման ժամկետը մինչև դեկտեմբերի 26-ը։ Չնայած՝ ցուցակից հանելու պատճառ է նշվել այն, որ նրանք պարբերաբար խախտել են բորսայի պայմանները»։

Իսկ Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանն ասաց․ ««Լիդիանը» հայտարարել է երեք գործընթացի մասին՝ վաճառել ծրագիրը, կատարել վերաֆինանսավորում և դիմել ներդրումային արբիտրաժի։ Նրանք իրենց փաստաթղթերում շատ հստակ նշել էին, որ սկսել են բանակցություններ հետաքրքրվող կողմերի հետ, որպեսզի ֆինանսավորեն ներդրումային արբիտրաժի գործընթացը։ Սա, իմ կարծիքով՝ երրորդ կողմի ֆինանսների ներգրավման գործընթաց է, ըստ որի՝ ինչ-որ ֆինանսական հաստատություն որոշակի գումար է տրամադրում ընկերությանը, և դրական ելքի դեպքում ֆինանսներ տրամադրող կազմակերպությունը կստանա որոշակի փոխհատուցում։ Իմ կարծիքով՝ ամենահավանական տարբերակն այստեղ այն է, որ նրանք կդիմեն ներդրումային արբիտրաժի»։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն էլ ասաց․ «Տարօրինակ է, բայց սա այն եզակի կետերից է, որ ես ու «Լիդիանի» տնօրենը կարող ենք համակարծիք լինել։ Ինչքան էլ, որ ես և մեր կուսակցությունը դեմ լինենք հանքի շահագործմանը, այնուամենայնիվ, ինձ համար ցավալի է, որ մենք այսօր գտնվում ենք այս իրավիճակում։ Այսինքն՝ պետության կողմից չկա իրավական ձևակերպում, թե ինչու ընկերությունը պետք է խնդիրներ ունենա։ Հանրությունը, բնապահպանական կազմակերպությունները, տարբեր շահառուներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, ունեն իրավական ձևակերպում, բայց կառավարությունը նման ձևակերպում չի տվել։ Այս առումով ընկերության տնօրենը ճիշտ է, որ կառավարության կողմից կա անգործություն»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում