Երևանի «Փյունիկը» 1,5 տարվա պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ազիզյանը «Փյունիկի» սան է: Երևանյան ակումբից հեռանալուց հետո նա հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբներում: