Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Նախարարին թվում է՝ կինոյի տղան ինքն է. ինչն է Արայիկ Հարությունյան-Կարեն Վարդանյան «հակամարտության» պատճառը

ԿԳՄՍ նախարարություն-Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն «հակամարտությունը» շարունակվում է։ Անգամ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և պարզաբանումները, թե «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը չի դադարեցվել և ոչ մի խնդիր չկա, չշտկեց իրավիճակը։

Հիշեցնենք, որ նախօրեին բարձրաձայնվեց, որ 2020 թվականի պետական բյուջեում բացակայում է նոր «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման հոդվածը, դրանց համար ֆինանսավորում հատկացված չէ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը սա որակել էր որպես ԿԳՄՍ նախարարության ներսում առկա սաբոտաժ։

Երեկ նախարարը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրականում ոչ մի խնդիր չկա։ «Իրականում խնդիր չկա։ Այս մարդուն բնորոշ ձևակերպումներ են, որոնք նախկինում էլ ենք տեսել։ Այն ժամանակ, երբ պրոցեսները իրենց վերահսկողությունից դուրս է գալիս, կամ որևէ գերատեսչություն ինքնուրույնություն է դրսևորում, դա անհանգստացնում է ոմանց։ Իրականում խնդիր չկա։ Նախորդ տարի մենք հայտարարել ենք, որ բոլոր դպրոցներում ցանկանում ենք ունենալ ինժեներական լաբորատորիաներ, և երբ առաջացել են լրացուցիչ ֆինանսական հոսքեր, մենք ավելի քան 800 միլիոն դրամ հատկացրել ենք 284 լաբորատորիա տեղադրելու համար և տարվա վերջին մենք մոտավորապես 600 լաբորատորիա ունեցանք։

Նույնիսկ այս թիվը 1400 դպրոցների մեջ բավականին մեծ է։ Այս թիվը իրենց ներկայացրած թիվն է։ Լաբորատորիաները ներդրվել են, սա աշխարհում աննախադեպ երևույթ է»,-ասել է նախարարը և հավելել, որ ցանկություն կա գործընթացը այլևս կազմակերպել մրցութային կարգով. «Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ մեկ աղբյուրից գնումները լավ բան չեն, և հիմա մենք նաև մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի ոլորտը լինի մրցակցային, և ոչ մոնոպոլիստական, և եթե այս մրցակցության արդյունքում «Արմաթը» շահի, ապա իրենք կշարունակեն։ Ներդրված լաբորատորիաները շարունակելու են գործել, ես այսօր հայտարարել եմ՝ դա կլինի իրենց կազմակերպությունը, թե առանց իրենց կազմակերպության, մենք չենք հրաժարվելու մեր քաղաքականությունից՝ բոլոր դպրոցներում ներդնելու ինժեներական լաբորատորիաներ և ակնկալու ենք, որ տնտեսական աճին զուգընթաց անպայման նոր խմբաքանակներ ներդրվեն»։

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ այս տարվա բյուջեով արդեն իսկ գումար է հատկացված «Արմաթ» լաբորատորիաների խմբավարների գումարների և լրացուցիչ լաբորատորիաների ներդրման համար։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, սակայն, հակադարձում է նախարարին. «Հիմա ինքը կարա ասի՝ պրոբլեմ կա, պրոբլեմ չկա։ Невеста может сопротивляться, кричать, բայց խնդիր կա, իսկ խնդիրն այն է, որ բյուջեով 0 դրամ է նախատեսված «Արմաթ» լաբորատորիաների համար։ Ուղղակի աղմուկը բարձրացել է, դրա համար էլ նախարարն ասում է, որ պրոբլեմ չկա։ Պրոբլեմ կա, աղմուկ կա, էդ մարդը մեր անդամներին է վիրավորում, ոնց կարա պրոբլեմ չլինի։ Ինքը լուրջ պրոբլեմ ունի արդեն (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին -խմբ․)։ Ինչ ուզում են ասեն, մտեք կայք ու նայեք բյուջեն, եթե բյուջեում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման մասին բան գտնեք, ապա ես էլ բան չեմ ասի։ Ես ստից չեմ խոսում»։

Վարդանյանը նշեց, որ այս աղմուկից հետո իրենք նախարարության հետ որևէ քննարկում չեն ունեցել խնդրի հետ կապված, ոչ էլ պատրաստվում են. «Եթե իրենք կարողանում են ստից խոսել, թող պաշտոնապես պարզաբանում էլ տան, թե ինչի ֆինանսավորում չկա։ Նախարարը ստից խոսում է՝ մենք պատրաստ ենք, մենք փող ունենք, բայց թող այդ փողը ցույց տա, ասի, որ այդ փողը ինչ-որ հաշվի վրա դրված է ու նախատեսված է «Արմաթ»-ի համար։ Ես բացառում եմ, որ ինչ-որ թյուրիմացություն, վրիպակ եղած լինի։ Ֆինանսավորումը չի հատկացվել միտումնավոր և դա, ինչպես մենք արդեն նշեցինք, խոսում է իշխանության ներսում սաբոտաժի մասին»։

Ինչ վերաբերում նախարարի նշածին, որ իրենք քննարկում են մեխանիզմներ գործընթացը մրցութային կարգով կազմակերպելու համար, Վարդանյանը նշեց, որ այս ամբողջ աղմուկի պատճառը թաքնված է հենց այդտեղ։ Նրա խոսքերով՝ նախարարը դեռ անցած տարի ցանկություն է ունեցել այլ կազմակերպության միջոցով գործընթացը շարունակել, դրա համար էլ այս տարվա բյուջեում գումար չի հատկացվել «Արմաթ» լաբորատորիաների համար։ «Պատճառը, որ այս տարի «Արմաթը» բյուջեում չկա, այն է, որ նախարարը ուզում էր, որպեսզի ուրիշ կազմակերպություն բերեր, որ մնացածը այդ կազմակերպությունը աներ։ Դրա մասին անցած տարի մեր վարչության անդամներից մեկի մոտ ասել է նախարարը։ Բայց դա նրա մոտ չի ստացվել, այդ կազմակերպությունը չի ունեցել այն հզորությունը, որ դա անի, դրա համար էլ բյուջեում չի մտցրել «Արմաթը»։ Ամբողջ պատճառը դա է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ հնարավոր չի լինի այդ գաղափարը վերցնել իրենցից, քանի որ տենդերը իր պայմանները ունի, որոնցից մեկն այն է, որ նման ծրագիր իրականացնող կազմակերպությունը պետք է վերջին 5 տարվա մեջ 50 տոկոս ծավալ իրականացրած լինի։ «Բայց քանի որ նախարարը չի տիրապետում պետական գնումների պայմաններին, դրա համար էլ նման հայտարարություններ է անում և իրեն թվում է, որ ինքը կինոյի տղան է»,-եզրափակեց Վարդանյանը։

Ի դեպ՝ և՛ նախարարը, և՛ Կարեն Վարդանյանը արդեն իսկ հայտարարել են, որ «Արմաթ» լաբորատորիաները չեն դադարեցնելու իրենց գործունեությունը, դրանք շարունակելու են գործել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում