Wednesday, 24 04 2024
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Մամիկոն Ասլանյանը կրկի՞ն կդառնա քաղաքապետ. Ինչու ՀՀԿ-ական քաղաքապետը այլևս խնդիր չէ նոր իշխանության համար

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել էր մարզում որոշ համայնքապետերի մասին, որոնք ունեն լեգիտիմության խնդիր, ընտրվել են ոչ արդար կերպով, և ներկայումս նրանք  խոչընդոտում են համայնքների զարգացմանը։ Մարզպետը հատկապես խոսել էր Ալավերդու քաղաքապետի մասին և նշել, որ նա պետք է հրաժարական տա կամ ժողովրդի ճնշման տակ հեռանա։ «Ալավերդու կլանը նրան բերել է  քաղաքապետի պաշտոնին, ինքը պարտական է այդ կլանին և ներկայումս չի կարողանում ձերբազատվել այդ ազդեցությունից։ Տվյալ համայնքապետը չի վայելում ժողովրդի վստահությունը»,- ասել է Անդրեյ Ղուկասյանը։

Ուշագրավ է, սակայն, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը, որը ընտրվեց մեծ աղմուկով, խնդիր չէ իշխանության համար։ Հաճախ կարելի է նրան տեսնել նոր իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր միջոցառումների ժամանակ ջերմ զրույցի բռնված։ Մամիկոն Ասլանյանը առ այսօր էլ շարունակում է մնալ ՀՀԿ-ական։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, վանաձորցի Արմեն Եղիազարյանի համար ևս տարօրինակ է, որ «մանդատագողությամբ քաղաքապետ դարձած» Մամիկոն Ասլանյանն այլևս խնդիր չէ իշխանությունների համար:

«Ես այդ  հարցի մասին բարձրաձայնել էի նաև այն ժամանակ, երբ Սուրեն Պապիկյանը Վանաձորում  շրջայց էր կատարել։  Նույն մարզպետը  Մամիկոն Ասլանյանի ֆոնին կանգնած ասում էր, որ ՀՀԿ-ական քաղաքապետերից պետք է ձերբազատվեն, բայց նրա հետ շարունակում են շրջայցեր իրականացնել։  Գուցե ինչ-որ պայմանավորվածութոյւն կա, կամ իշխանությունների համար կոմֆորտային վիճակ է, ու իշխանությունները այլևս Մամիկոնի հետ են պատկերացնում հետագա աշխատանքները։ Մենք գիտենք, որ առաջիկաւոմ 200-300 միլիոնի ֆինանսավորում պետք է լինի Վանաձորի համար, խոշոր շինարարություն է լինելու, և այդ ամենը վստահել ՀՀԿ-ական իշխանությանը՝ մի տեսակ տարակուսելի է։ Վանաձորում առ այսօր ՀՀԿ-ի ազդեցությունը, նրանց գործած մեխանիզմները դեռ առկա են, գործում են, իսկ ավագանին  չունի այն մեծամասնությունը, որ կարողանա լիարժեքորեն զսպել այդ հնարավոր չարաշահումները։  Այս ֆոնին մի տեսակ տարօրինակ տպավորություն է, որ միգուցե կա ինչ-որ քաղաքական պայմանավորվածություն նրանց միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ այս տարի Վանաձորում և Գյումրիում սպասվում են քաղաքապետի ընտրություններ։ Մեր զրուցակիցը այս ֆոնին անհանգստություն ունի, որ հնարավոր է հեղափոխական իշխանությունը ՀՀԿ-ական քաղաքապետի հետ գա համաձայնության, և Մամիկոն Ասլանյանը կրկին դառնա քաղաքապետ, որի դեմ այդքան պայքար է տարվել: «Ես նման մտավախություն, նման տպավորություն ունեմ։ Հակառակ պարագայում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնվի, բայց չի բարձրաձայնվում։ Դրա ֆոնին էլ տեսնում ենք, որ մյուս համայնքապետերի նկատմամբ խիստ քննադատություն կա, իսկ Վանաձորի առումով բացակայում է դա։ Ու երբ այդ մոզաիկան հավաքում ենք, ես վտանգավոր պատկեր եմ տեսնում»,- ընդգծեց Եղիազարյանը։

«Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը Մամիկոն Ասլանյանի հետ լեզու գտավ, քանի որ Վանաձոր քաղաքում քաղաքապետի պոտենցիալ թեկնածու չուներ։ Հետևաբար Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հարցը օրակարգ չմտավ: «Մամիկոն Ասլանյանը հեղափոխությունից հետո հաջողությամբ համագործակցեց նոր իշխանությունների հետ, իսկ վերջիններիս ձեռք էր տալիս, քանի որ մրցակցությունը երկուսի դեպքում էլ «Լուսավոր Հայաստան»-ի հետ էր։ Այստեղ պարզապես շահերի համընկնում եղավ ներկայիս իշխանության և Վանաձորի իշխանության միջև»,- ասաց Ավետիսյանը։

Ի դեպ, Անդրեյ Ղուկասյանը նաև նշել է, որ նախկին և ներկա քաղաքապետերի դեմ անձամբ իր կողմից «պրոցեսներ են տարվում»։ Նախկին քաղաքապետի դեմ քրեական գործեր կան, իսկ ներկայիս քաղաքապետի գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում։

Նարինե Ավետիսյանի խոսքով՝ մարզպետի կողմից քաղաքապետերի կամ համայնքապետերի հրաժարական պահանջելը կամ նման գործընթացները սխալ են, և մարզպետի կողմից կոպիտ միջամտություն է ՏԻՄ-ի ղեկավարների, ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ։ «Ես ինքս շփվել եմ բոլոր ՀՀԿ-ական ղեկավարների հետ և մի բան հասկացա, որ ուղղակի սիմպատիայի հարց է։ Ում հրաժարականն ուզում են՝ պահանջում են, ումը չեն ուզում՝ չեն պահանջում։ Ավելի ճիշտ, որտեղ թեկնածու ունեն՝ պահանջում են հրաժարական։ Վերջիվերջո՝ համայնքների ղեկավարները ընտրված են համայնքի բնակիչների կողմից, և եթե մենք ուզում ենք իրավական պետություն դառնալ, ապա համայնքի ղեկավարը չպետք է  մարզպետի պահանջով հրաժարական տա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ դարձավ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ նա 19 ձայն էր ստացել,  իսկ 14 ձայն՝ Քրիստ Մարուքյանը։  Սակայն ըստ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստան»-ի ու «Հայկական վերածնունդ»-ի հուշագրի՝ Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու ստորագրություն էր տվել ավագանու 18 անդամ։ Սակայն փակ գաղտնի քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Ինչպես հետագայում պարզվեց՝ «դավաճանը» «Հայկական վերածննդից» էր՝ ՕԵԿ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում