Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Քաղաքական տեսակետից պահանջը հասկանալի է, բայց արդյոք Փաշինյանն ու Միրզոյանը կարո՞ղ են Հոկտեմբերի 27-ի գործով տուժող դառնալ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Տիկին Բախշյանն առաջարկում է, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմինը տուժողի իրավահաջորդ հայտարարի Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության: «Պետության իրավունքների պաշտպանությունը կդրվեն տուժողի իրավահաջորդ ՀՀ ԱԺ-ի՝ ի դեմս ԱԺ նախագահի, և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ վարչապետի վրա։ Գործի արդյունավետության համար պատասխանատվություն կկրեն հենց իրենք՝ առանց միջամտելու քննչական խմբի գործողություններին»,- գրել է նա։

Վերաբացված գործը, ըստ Բախշյանի, պետք է հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիոնալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ։ Անահիտ Բախշյանը ակնկալում է գրավոր կամ հրապարակային պատասխան իր ներկայացրած առաջարկությունների շուրջ։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տիկին Բախշյանի նախաձեռնությանը միանշանակ աջակցում է. «Նա մեր բոլորի անունից է դիմել, որ գործը վերաբացվի։ Հոկտեմբերի 27-ի գործն անպայման պետք է բացահայտվի, ու դրա համար անհրաժեշտ է նոր քննություն անցկացնել»։

Արմինե Արմենակյանը նաև դրական կարծիք ունի տիկին Բախշյանի մյուս նախաձեռնության շուրջ, որով գործի վերաբացումից հետո Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության, և Ազգային ժողովը պետք է ճանաչվեն տուժող. «Լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության ու վարչապետի, որպես տուժող ճանաչվի, մենք միանշանակ աջակցում ենք այդ հարցում տիկին Անահիտ Բախշյանին»։

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը համոզված է՝ Անահիտ Բախշյանն իր ձգտումներում ազնիվ է։ Քաղաքական տեսանկյունից տիկին Բախշյանի պահանջը, ըստ մեր զրուցակցի, միանգամայն հասկանալի է։ Միևնույն ժամանակ Լյովա Եղիազարյանն ասաց, որ իրավական տեսանկյունից չի պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր: «Հոկտեմբերի 27-ի ժամանակ այսօրվա վարչապետը լրագրող է եղել, Արարատ Միրզոյանը՝ շարքային ուսանող, չեմ պատկերացնում՝ նրանք ինչպես կարող են տուժող ճանաչվել։ Ես հասկանում եմ, որ տիկին Բախշյանը որպես տուժող ուզում է ավելի խստացնել հարցը, բայց ես այդպիսի նախադեպ չեմ հիշում համաշխարհային պատմության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ բարդ է ասել՝ արդյոք դա իրավական որևէ արդյունք կտա՞: «Ես հասկանում եմ՝ նա ցանկանում է, որ պատասխանատվությունը ոչ միայն տուժողներինը լինի, այլև պետությունը դառնա տուժողների երաշխավորը՝ դրա հետ լիովին համաձայն եմ։ Պետությունը կարող է լինել քաղաքական երաշխավոր, բայց իրավական առումով պետությունը ճնշում կգործադրի, կարող է այդպես դիտարկվել։ Լրիվ ազնիվ են Անահիտ Բախշյանի ձգտումները, բայց կրկնում եմ՝ այդպիսի նախադեպ չեմ հիշում։ Այո՛, դա պետության դեմ մեծ հանցագործություն էր, այն ժամանակ պետությունը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Նա որևէ պատասխանատվություն չի կրել դրա համար, հիմա կա ժողովրդի շահերը ներկայացնող կառավարություն, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը իրավական տեսանկյունից կարո՞ղ է լինել տուժող»,- եզրափակեց Լյովա Եղիազարյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում