Իրանը սպառնացել է Հունաստանին՝ ամերիկյան ռազմական գործողությանը հնարավոր մասնակցության պատճառով: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Թերթը գրում է, որ նախազգուշացումը եղել է Աթենքում Իրանի դեսպանատանը: Նամակը պատասխանն էր անցած շաբաթ հունական լրատվամջոցներից մեկում հրապարակված հոդվածի։ Նամակում ասվում է, որ Հունաստանը «որոշակի մաս» է կազմելու Իրանի դեմ ԱՄՆ գործողություններին, եթե այդպիսիք լինեն: Նշվում է նաև, որ Աթենքը չի կարողանա օգնել Վաշինգտոնին ռազմանավերով՝ «Միջերկրական ծովում ծանր իրավիճակի պատճառով»:
Իրանի դեսպանատունն այնուհետև հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ցանկացած գործողությանը, եթե Հունաստանը մասնակցի ԱՄՆ գործողություններին: Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ Իրանն ու Հունաստանը ավանդաբար պահպանել են ջերմ և բարեկամական հարաբերություններ: «Մենք հավատում ենք, որ (թերթում գրված հոսդվածը) չի կարող ներկայացնել Աթենքի պաշտոնական դիրքը»,- մեջբերում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով դեսպանատանը: