Thursday, 18 04 2024
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

Նիկոլ Փաշինյանին հարցաքննության էին կանչել գաղտնալսումների գործով. մանրամասներ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում