Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Վանեցյանն օգտագործվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք նրա կարիքն ունեն այս պահին. Նրա պահանջարկը կա միայն այդ դաշտում

«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, ըստ հրապարակման՝ հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա, հետևյալն է. արդյոք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղա՞ծ ժամանակներից: Ըստ ամենայնի՝ այո: Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել «քաղաքագետ.օռգ», Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: «Կայքի խմբագրի և Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը»՝ կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար»,- գրել է կայքը՝ մանրամասնելով, թե քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի ապերն» ինչով է պարտական ԱԱԾ նախկին տնօրենին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հեռակա այս բանավեճը խոր քաղաքական իմաստ չունի: «Ինձ ավելի շատ թվում է, որ ինչ-որ մակերեսային գործընթացներ են տեղի ունենում։ Հասկանալի է, որ Վանեցյանն օգտագործվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք նրա կարիքն ունեն այս պահին։ Այսինքն՝ փորձ է կատարվում Փաշինյանին անվանարկել, օգտագործել Փաշինյանի դեմ այն կադրը, որն աշխատել է իր հետ։ Ինչո՞ւ է Վանեցյանը գնում այդ քայլին՝ որովհետև այսօր նրա պահանջարկը կա միայն այդ դաշտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք հենց Փաշինյանի մեղավորությունը չէ՞ր նրան ԱԱԾ ղեկավար նշանակելը, ապա նրա վարկանիշը բարձրացնելը, Ղևոնդյանն ասաց. «Նշանակվել է այն կադրը, որն այդ պահին հնարավոր էր, և որը կարող էր աշխատել այդ տեղում։ Ճիշտ է արել, թե ոչ՝ քաղաքագիտորեն ճիշտ չէ գնահատել, որովհետև դա բխում էր պահի անհրաժեշտությունից։ Իշխանությունը տվյալ պահին չգտավ այլ կադր, որը կարող էր տվյալ առանցքային պաշտոնում հեղափոխությունից հետո իրականացնել այն աշխատանքը, որ պետք է իրականացներ ԱԱԾ տնօրենը»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ բանավեճն իրավիճակային ենթատեքստ ունի. «Այս բանավեճը ծավալվել է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ այսօր ստեղծված է Վանեցյանի անձի շուրջ։ Դա սցենարային առումով չի նախապատրաստվել։ Իհարկե նախապատրաստվել ու հատուկ օգտագործվել է Վանեցյանի ֆիգուրն ընդհանրապես։ Բայց կոնկրետ այս դեպքը, իմ գնահատմամբ, իրավիճակային է ու խորքային ազդեցություն չի ունենալու ընդհանրապես Վանեցյանի ֆիգուրի՝ քաղաքական դաշտում օգտագործվելու գործընթացի վրա»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը թեպետ չի բացառում, որ հրապարակված տեղեկությունը կարող է համապատասխանել իրականությանը, այդուհանդերձ նշում է՝ ինֆորմացիային միանշանակ վստահելու համար փաստեր են պետք: «Հայաստանում ամեն տեսակ ինֆորմացիա էլ կարող է համապատասխանել իրականությանը։ Հեռվից երևացող քաղաքական գործընթացների մեջ ենք՝ որոշակիորեն ընտրությունների հեռու սահմանն է երևում, սկսվում են նախապատրաստական որոշակի աշխատանքներ։ Բայց ինչ վերաբերում է այս հոդվածին, ապա կոնկրետ փաստեր են պետք։ Վարչապետը, օրինակ, խոսում է պետական ապարատի դիմադրության մասին, բայց չի նշում, թե որ մարմինն է դիմադրում, և այդ դիմադրությունն ինչով է արտահայտվում։ Վարչապետն օրվա կուրսով տարբեր «եթե»-ներ է առաջ քաշում՝ առանց կոնկրետ փաստերի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ կան որոշ պատճառներ, թե ինչու վարչապետի ընտանիքին պատկանող թերթում հենց հիմա հրապարակվեց այդ հոդվածը: «Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի դեսպանատան հուշամատյանում իշխող ուժից ոչ պրոֆիլային մեկ պատգամավոր և տարածքային կառավարման նախարար գրառում կատարեցին։ Դրա ֆոնին առավել հնչեղ էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քայլը։ Սա PR տեսակետից ավելի հնչեղ դարձավ՝ իշխանության նախարարի այցելության ֆոնին։ Մասնագիտական շրջանակներում դա ավելի լավ ընկալվեց։ Բնականաբար, հարց առաջացավ՝ չեզոքացնել դա, ընտրվեց հիմա նման հրապարակում անելու տարբերակը, այս PR տեխնոլոգիան։ Երբ վարչապետի աղջիկն անունով է դիմում ԱԱԾ նախկին տնօրենին, քայլ է արվում բանավեճն իջեցնելու այդ մակարդակին: Այսինքն՝ ցույց է տրվում, որ վարչապետի աղջիկն ու ԱԱԾ նախկին ղեկավարը նույն մակարդակի վրա են գտնվում, վարչապետի աղջկա հետ նա կարող է բանավիճել։ Այսինքն՝ ԱԱԾ նախկին ղեկավարի կերպարն ու վարկանիշը փորձ է արվում իջեցնել ընդամենը վարչապետի աղջկա մակարդակի, նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ մակարդակի։ Երևի Վանեցյանը դա հասկացավ, կամ իրեն խորհուրդ տվեցին, ու հետևեց իր պատասխանը՝ ընտանիքը սեփական վախերի համար օգտագործելը ճիշտ չէ։ Այսինքն՝ ԱԱԾ նախկին ղեկավարը փորձ արեց ցույց տալ, որ ինքն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, պահում է իր կերպարն այնպես, ինչպես եղել է, այսինքն՝ իր վարկանիշը պահելու համար կարող ենք ասել, որ իր պատասխանը արդյունք տվեց»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում