Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դպրոցներից մեկում: Այս մասին հայտնում է KHOU 11-ը:
Ինչպես հայտնի է դարձել, հրաձիգի զոհ է դարձել ավագ դպրոցի աշակերտներից մեկը:
Նշվում է, որ բժիշկները նրան դեպքի վայրում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն չեն կարողացել փրկել երիտասարդին:
Դեպքի վայրում են ոստիկանության ծառայողները:
Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները: