Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Մի հարց լուծվել է աներկբա. վարչապետի կոշտ հայտարարությունը

Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թերևս վկայեց, որ արցախյան հարցում, այսպես ասած, բանակցային հեռանկար գոյություն չունի, ինչը թերևս ոչ թե անսպասելի ինչ-որ նորություն է, այլ ընդամենը իրերի ռացիոնալ դրության արձանագրում: Ընդ որում, իրերի մի դրություն, որը բացարձակապես նոր չէ, այլ գործնականում եղել է Արցախի առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին, որ դրանից հետո ծավալվել է այդ դրությունը փոխելու մոտ քսանամյա կամ քառորդդարյա մի փորձ: Վտանգավոր փորձ, քանի որ մեծ հաշվով՝ հենց դա է հանգեցրել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի:

Ի վերջո, պետք է արձանագրել, որ հայ-ադրբեջանական բանակցություն այն տրամաբանության շուրջ, որն առաջարկված է եղել առաջին պատերազմից հետո՝ տարբեր փուլերով, տարբեր ձևակերպումներով, տարբեր անվանում կրող փաստաթղթերով կամ առաջարկներով, ուղղակի անհնար է: Անհնար է բանակցություն կապիտուլյացիայի շուրջ: Իսկ առաջարկվող տրամաբանությունը եղել է պատերազմում Ադրբեջանի պարտությունը, այսպես ասած, բանակցությամբ Հայաստանի պարտության փոխելու տրամաբանություն: Ըստ այդմ՝ հասկանալի է, որ բանակցությունն այդպիսով կա՛մ պետք է փոխվի պատերազմի, կա՛մ պետք է մտնի փակուղի՝ եթե Հայաստանում որևէ մեկը չի գնում այդ բանակցային կապիտուլյացիան ընդունելու:

Այլ է, իհարկե, հարցը, որ տարիներ շարունակ կամ գրեթե հավասարազոր՝ քառորդդարյա մի ընթացք Հայաստանի ներքին քաղաքականությունը եղել է կապիտուլյացիայի միտված, քանի որ իշխող համակարգը վարել է Հայաստանը ներսից թուլացնող քաղաքականություն, ինչը մեծ հաշվով բարձրացրել է Հայաստանի բանակցային կապիտուլյացիայի արտաքին միջավայրային ճնշումը: Ու թեև ապրիլյան պատերազմը էապես լիցքաթափեց այն՝ հայկական զինուժի դիմադրության ու նաև այդ գործում հասարակության կամավորական ահռելի ջանքի և աջակցության շնորհիվ, այդուհանդերձ Հայաստանում համակարգի պահպանությունը նպաստեց այդ միջավայրի աստիճանական ուժգնացմանը:

Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իր լուծած ու չլուծած բազմաթիվ հարցերի ու խնդիրների հանրագումարում մի կարևորագույն հարց թերևս լուծել է աներկբա՝ դա հենց Հայաստանում գոյություն ունեցած համակարգի չեզոքացումն է, դրանով նաև Արցախի հարցում արտաքին միջավայրային ճնշման հաղթահարման գործընթացի սկզբնավորումը:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ գործընթացի արդյունավետությունը, կայունությունն ու հետևողականությունը կենսական է դարձնում Հայաստանում հեղափոխության ներքին կապիտալիզացիայի դինամիկան՝ կառավարման արդյունքի տեսքով: Որովհետև Արցախի հարցում բանակցային տրամաբանության փոփոխությունը ենթադրում է, որ հայկական կողմը արտաքին ճնշումը չեզոքացնելուն զուգահեռ՝ պետք է անցնի հայկական ճնշում ձևավորելուն: Այստեղ կանգառ չկա, չկա մեկանգամյա կամ միանվագ գործողություն. եթե չճնշենք մենք՝ միջավայրային իմաստով, ապա ճնշումը գալու է մեզ վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում