Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը

Ըստ 08.01.2020 թվականի ադրբեջանական մամուլի հրապարակման՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության, երիտասարդության և սպորտի, կրթության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ ստորագրվել են համատեղ միջոցառումների՝ «Հասարակության, մասնավորապես երիտասարդ սերնդի մոտ ադրբեջանական բանակում զինվորական ծառայության վարկանիշի բարձրացման» 2020-2023 թվականների պլանը:

Իշխանություններն այդ կերպ ջանք և եռանդ չեն խնայում ադրբեջանական հասարակության շրջանում բարձրացնելու զինված ուժերի արժեզրկված հեղինակությունը, խաբեության և գովազդի մեխանիզմներ կիրառելով ապահովել բանակի մարդկային ռեսուրսի քանակը: Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ զորամասերում զգաց­վում է անձնակազմի էական պակաս, որն իր հերթին ստեղծում է լրացուցիչ խոչընդոտներ կազմակերպելու մարտական հերթապահությունը առաջնագծում:

Նմանատիպ փաստերի վերաբերյալ համացանցում կան բազմաթիվ գրառումներ, որտեղ զինծառայողները հարցով դիմում են իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներին ասելով. «Սա՞ է ծառայությունը՝ ձեր ամեն օր նկարագրած գերզարգացած բանակում: Սա՞ է բանակի բարձր մարտական ոգին: Կյանքը փրկելու համար զինվորներն օրերն են հաշվում»: «Սա՞ է ադրբեջանցիների տղամարդկության դպրոցը»: Ըստ Ադրբեջանական ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների հնչեցրած հայտարարությունների՝ բանակում դասալիքներ չկան, այդ մարդիկ լքում են զորամասերը իրենց կյանքը պահպանելու համար։ Ուղարկելով նորակոչիկին բանակ, հարազատները հաճախ նրան հետ են ստանում հիվանդ կամ մահացած:

Human Rights Watch-ի («Մարդու իրավունքների պաշտպանություն» մշտադիտարկման հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպություն: Գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում) 2005 թվականի տվյալներով՝ 1994 թվականի հրադադարից հետո, ավելի քան 5000 ադրբեջանցի զինվորներ մահացել են ծեծի, ինֆեկցիոն հիվանդությունների և թերսնման հետևանքով: Նորակոչիկներն ապրում են վատ կենցաղային պայմաններում: Ելնելով Ադրբեջանի տարածքի կլիմայական առանձնահատկություններից, գրանցվում եմ մահացության դեպքեր՝ ամռանը արևային հարվածից և ձմռանը ցրտահարությունից:

Անգամ հեղինակավոր BBC-ի կայքն է բարձրաձայնել ադրբեջանական բանակում տիրող ամենաթողության մասին, մեջբերելով Հայաստանի օգտին լրտեսության մասին 2017 թվականի հայտնի «Թերթերի գործը», համաձայն որի կտտանքների են ենթարկվել տասնյակ ադրբեջանցի զինվորականներ, 25 զինվորականի մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության մեջ և խոշտանգումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ:

Բանակում առկա խնդիրների վերացմանը չեն օգնում նույնիսկ բանակի համար Ադրբեջանի բյուջեից հատկացված ահռելի գումարները, որոնք ոչ միայն չեն ծախսվում կարգուկանոնի ամրապնդման ուղղությամբ, այլև տարբեր ճանապարհներով յուրացվում և փոշիացվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում